Գրիգոր Դանիելյանն օրեր առաջ BRAVO.am-ին հայտնել էր, որ որոշել է իր հոբելյանը տոնել կնոջ` Հռիփսիմե Ելինյանի ծննդյան օրը: Եվ ահա, երեկ` հունվարի 19-ին, ամուսնական զույգն ընկերների հետ, որոնց թվում են եղել շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ, երեւանյան ռեստորաններից մեկում նշել է երկու տարեդարձ:):
Գրիգոր Դանիելյանը եւ Հռիփսիմե Ելինյանը
Հումորիստի ցանկությամբ` տոնական սրտաձեւ տորթերի վրա գրված է եղել իրենց տարիքների հանրագումարը, երգչուհին էլ խնջույքին ներկայացել է գունային առումով համահունչ զգեստով:).“Քանի որ երկուսս էլ դարձել ենք 30 տարեկան, ամուսինս ընտրեց 60-ը: Մեր տարիքի բոլոր զույգերի համար մոմերից գեղեցիկ հուշանվերներ էինք պատրաստել: Հյուրերին անակնկալ մատուցելու համար ինձ առաջարկեց Լաուր տատիկի կերպարով ներկայանալ, բայց հրաժարվեցի:)”:
Աստղիկ Ալավերդյանը եւ Նարբե Պողոսյանը
Երեկոյի երաժշտական մասն ապահովել է DJ Smoke-ը, իհարկե, երգի տեսքով իրենց նվերներն են մատուցել նաեւ երգիչ-երգչուհիները: Միջոցառմանը ներկա են եղել Նարբե Պողոսյանն ու Աստղիկ Ալավերդյանը, Վահագն Ստեփանյանը` Դելոն` կնոջ հետ, Սոֆի Մխեյանը, Սիլվա Հակոբյանը, Լուսինե Աղաբեկյանն ու Արամայիս Հայրապետյանը եւ այլք:
Գրիգոր Դանիելյանը, Հռիփսիմե Ելինյանը եւ Սոֆի Մխեյանը
Ի դեպ, Գրիգոր Դանիելյանին չի հաջողվել առաջինը շնորհավորել կնոջ տարեդարձը:).“Երեկ նաեւ իմ ուսանողներից Արփինեի ծնունդն էր, կեսգիշերից մի փոքր շուտ նրանից ստացա առաջին շնորհավորանքն ու բարեմաղթանքը:)”,-մեզ հետ զրույցում պատմել է Հռիփսիմեն, իսկ նվերներից առանձնացրել այն մեկը, որի հեղինակն անհայտ է.“Գրիգորն առավոտյան “Արմենիա” հեռուստաընկերությունից իր հետ “Աղթամար”-ի պատկերով մեծ նկար բերեց: Նվիրողը չի ցանկացել ներկայանալ, միայն ասել է, որ նվերը սրտանց է”:
BRAVO.am-ը շնորհավորում է Գրիգոր Դանիելյանին եւ Հռիփսիմե Ելինյանին` միանալով բոլոր բարեմաղթանքներին:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.aam/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: