×


Գրիգոր Դանիելյանը լվացել է կնոջ ավտոմեքենան :)

Շարունակելով կանանց մեկամսյակի կապակցությամբ հրապարակումների շարքը` ներկայացնում ենք Գրիգոր Դանիելյանի անակնկալը սիրելի կնոջը: “Yere1” նախագծի հումորիստը BRAVO.am-ի առաջարկով լվացել է Հռիփսիմե Ելինյանի ավտոմեքենան, որը նրան նվիրել է մեկ տարի առաջ` իրենց “փայտե” հարսանիքին :):

“Yere1” նախագծի հումորիստը BRAVO.am-ի առաջարկով լվացել է Հռիփսիմե Ելինյանի ավտոմեքենան,


“Կնոջս ավտոմեքենայի հետ կապված բոլոր խնդիրները ես եմ լուծում` սկսած արհեստավորին դիմելուց մինչեւ ավտոլվացման կետ տանելը: Չեմ կարծում, թե նրա համար այդ դեպքը կդառնա սովորություն եւ ամեն անգամ ցանկություն կհայտնի, որ հենց ես լվանամ:)”,-ասաց դերասանը` հավելելով, որ առաջիկայում պատրաստվում է ավելի լավ ավտոմեքենա գնել Հռիփսիմեի համար:

Մինչ Գրիգորը ջանում էր մի լավ փայլեցնել կնոջ ավտոմեքենան, այդ ընթացքում երգչուհին մեզ հետ անկեղծ զրույց ունեցավ.“Անչափ զգացված եմ. նա ինձ դեռ նման անակնակալ չէր մատուցել:): Ամուսինս է զբաղվում ավտոմեքենայիս հետ կապված բոլոր հարցերով, ես անգամ զլանում եմ բենզին լցնել”:

“Yere1” նախագծի հումորիստը BRAVO.am-ի առաջարկով լվացել է Հռիփսիմե Ելինյանի ավտոմեքենան,


Եղել են դեպքեր, երբ զույգն ավտոմեքենաներով փոխանակվել է.“Հին ավտոմեքենաս  վաճառեցի եւ մինչեւ նորը ձեռք բերելը վարում էի Հռիփսիմեինը, իսկ նրա ավտոմեքենայի մեջ բազմաթիվ թիթեռնիկներ կան, եւ որպեսզի շատ ծիծաղելի տեսարան չլիներ, ազատվում էի բոլոր թիթեռնիկներից` բացառությամբ սոսնձով ամրացվածից:)”:

Գրիգորը հաճախ է անակնկալներ մատուցում կնոջը.“Տանն ինչ-որ բան եմ պատրաստում, որից հետո, սակայն, իմ հետեւից պետք է հավաքել, եւ երբ նա մտնում է խոհանոց, այնտեղ իրեն սպասվում է երկրորդ անակնկալը:): Չեմ կարող նրա համար Մայքլ Ջեքսոնին կամ Էլվիս Փրեսլիին բերել, մի քիչ էլ ականջի հետեւ գցելու բնավորություն ունեմ, բայց բոլոր ցանկությունները ժամանակի ընթացքում իրականացնում եմ: Հռիփսիմեն մի քիչ անհամբեր բնավորություն ունի. իմ մեծ աղջիկն է:)”:

Գրիգոր Դանիելյանը լվացել է կնոջ ավտոմեքենան :)


Ամուսինները գրեթե անբաժան են. Հռիփսիմեի խոսքով` դա երբեմն խանգարում է. “Վերջերս Միացյալ Նահանգներում էինք եւ սիրահարների տոնի առթիվ չկարողացանք իրար անակնկալ մատուցել, քանի որ միշտ միասին էինք: Իհարկե, գեղեցիկ կերպով նշեցինք: Գրիգորը շատ հետաքրքիր բնավորություն ունի. կարող է այնպիսի բաներ նվիրել, որ անգամ մտքովս չեն անցնում, երբեմն էլ դրանք ինձ պետք չեն գալիս:): Ինձ այնքան է երես տվել, որ ինչ ուզում եմ, լինում է”:

Հռիփսիմե Ելինյանը գոհ է ամուսնու կատարած աշխատանքից :)


Հումորիստ-դերասանը համոզված է` իրենց ընտանիքի ամրության գաղտնիքը սերն է, որի հիմքերն անսասան է պահում “ցեմենտը”:): Հենց այդ ամուր սիրուց դրդված` Գրիգորը ցուրտ եղանակին համաձայնեց լվանալ կնոջ ավտոմեքենան, իսկ Հռիփսիմեն էլ բարձր գնահատեց ամուսնու կատարած աշխատանքը եւ մաքուր ավտոմեքենայով ուղեւորվեց կոնսերվատորիա:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսայնի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW