Ղրիմում կայանալիք “Մանկական Նոր ալիք” մրցույթում Հայաստանը կներկայացնի 12-ամյա Դավիթ Վարդանյանը: Փոքրիկ երգիչն իր երաժշտական պրոդյուսերի` Գրիգոր Կյոկչյանի հետ արդեն մեկնել է “Արտեկ” եւ զբաղված է փորձերով: Մանկական միջազգային մրցույթին այս տարի մասնակցում է 12 երկրի ներկայացուցիչ, որոնց ելույթներին կարող եք հետեւել “Շանթ”-ի եթերում:
Դավիթ Վարդանյանը Հայաստանը կներկայացնի "Մանկական Նոր ալիք 2014" մրցույթում
Գրիգոր Կյոկչյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ Դավթի հետ աշխատում է դեռ “Մանկական Եվրատեսիլ 2013”-ի հայաստանյան նախընտրական փուլից.“Նա այդ ժամանակ երկրորդ տեղը զբաղեցրեց, այժմ էլ իր ուժերն է փորձում Հայաստանի համար վարկանշով երկրորդ միջազգային մրցույթում”:
Մրցութային օրերին` օգոստոսի 16-ին եւ 17-ին, Դավիթը կկատարի Բրունո Մարսի “Locked Out Of Heaven” եւ Սոնա Շահգելդյանին հաղթանակ պարգեւած “Կորուստ, թե գանձ” երգերը.“Դրանք ենթակա են փոփոխման. ինչպես գիտեք, մինչեւ վերջին օրը կազմակերպիչների ընտրությունը հստակ չի լինում: Մեր մասնակիցը համարձակ է, փորձը ցույց է տվել, որ բեմում կարողանում է իրեն լավ դրսեւորել: Հուսանք` լավ հորիզոնական կգրավի”:
Դավիթ Վարդանյանը եւ Գրիգոր Կյոկչյանը` Ղրիմում
Նշենք, որ հայկական պատվիրակության կազմում են նախորդ տարիներին այս մրցույթին մասնակցած Լիդուշիկը եւ Սոնա Գյուլխասյանը, ովքեր ռուս արտիստների հետ ելույթ կունենան գալա-համերգի ընթացքում.“Մեր կազմը մեծ չէ, քանի որ սեփական միջոցներով ենք մեկնել: Ցավոք, պարուսույց Քրիստինե Հովակիմյանը մեզ հետ չէ”,-հայտնել է Գրիգորը:
Դավիթ Վարդանյանը Հայաստանը կներկայացնի "Մանկական Նոր ալիք 2014" մրցույթում
Երգչի խոսքով` տարիներ առաջ շատ է ցանկացել մասնակցել մեծահասակների “Նոր ալիք”-ին.“Բայց հիմա այնքան էլ ոգեւորված չեմ, թեեւ չի բացառվում, որ հայտ կներկայացնեմ: Մասնակցելու դեպքում պետք է լրջորեն պատրաստվեմ ու ողջ ժամանակս մրցույթին նվիրեմ”:
BRAVO.am-ը հաջողություն եւ հաղթանակ է մաղթում Հայաստանը ներկայացնող Դավիթ Վարդանյանին:
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Գրիգոր Կյոկչյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: