2014 թվականի ամռանը երգիչ, հաղորդավար, պրոդյուսեր Գրիշա Աղախանյանի եւ Շողեր Թովմասյանի գեղեցիկ ընտանիքը համալրվեց արու զավակով: Սիրված շոումենը BRAVO.am-ին վստահեց որդու առաջին լուսանկարները, այս անգամ էլ համաձայնել է, որ հենց մենք իրականացնենք Ալեքսանդրի 1-ամյակի եւ մկրտության արարողության ֆոտոշարքը:
Գրիշա Աղախանյանը մկրտել է որդուն
Փոքրիկը մկրտվել է Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում: Գրիշայի խոսքով` վաղուց էին որոշել երեխայի սուրբ մկրտությունն իրականացնել հենց առաջին տարեդարձի օրը.“Կարծում եմ` այսպես բավական խորհրդանշական է: Իսկ կնքահայրը իմ վաղեմի ընկերն է”:
Գրիշա Աղախանյանի որդու մկրտության արարողությանը
Շոումենի ամենամեծ ցանկությունն այն է, որ որդին լավ մարդ մեծանա. “Նրան երջանկություն եմ մաղթում: Վստահ եմ, որ մեր նոր սերունդը շատ լավն է ու որակով. այնքան պայծառ երեխաներ կան, եւ մեծ հույսեր ունեմ, որ Ալեքսանդրը եւս կդառնա նոր սերնդի վառ ներկայացուցիչներից մեկը”:
Գրիշա Աղախանյանը` որդու հետ
BRAVO.am-ը Ալեքսանդրին եւ բոլոր փոքրիկներին մաղթում է առողջ ու անհոգ մանկություն:
Հ.Գ. Գրիշա Աղախանյանի որդու մեկամյակի խնջույքի ֆոտոշարքին սպասեք վաղը:):
Տեքստը` Լենա Գեւորգյան /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: