Երգիչ Դաթոն հերթական մենահամերգն է ունեցել Երեւանում: Երգչին բեմում նվագակցում էին “Goofy Land” բենդի երաժիշտները, որոնց հետ նա աշխատում է շուրջ մեկ տարի:
Դաթոյի երեւանյան համերգին
Երեկոյի ընթացքում Դաթոն կատարել է հայ հանդիսատեսին արդեն ծանոթ երգեր, նաեւ ներկայացրել է իր երգացանկի նոր կատարումներից՝ վրացական ֆոլկլոր, ռուսական, նաեւ հայալեզու երգեր՝ “Я любил”, “Когда ты со мной”, “Прости меня”, “Makhinji Var”, “Ջանայա”, “Жаркое лето”, “Քամին զանա” եւ այլն:
Համերգի առաջին հատվածում Դաթոն հիմնականում մեղեդային երգեր է ներկայացրել: Իսկ երկրորդ մասում երգիչը պարային ռիթմերով ոտքի է հանել հանդիսատեսին, նաեւ դուդուկահար Նորայր Գափոյանի նվագակցությամբ երգել է իր հայտնի “Makhinji Var” երգը:
Դաթոյի երեւանյան համերգին
39-ամյա երգիչը յուրաքանչյուր կատարումից առաջ ներկաներին պատմում էր տվյալ երգի նախապատմությունը, հետո հայերենով շնորհակալություն հայտնում. “Ինչպես ես, այնպես էլ խմբի երաժիշտները մեր երաժշտական կարիերան սկսել ենք վրացական ազգային երգերից, ձեզ համար էլ կցանկանանք կատարել դրանցից մի քանիսը, որովհետեւ դա մեզ համար շատ կարեւոր է: Կարծում եմ, մարդ պետք է լավ իմանա իր մշակույթը. եթե հարգի սեփականը, մյուս ազգերի մշակույթն էլ կհարգի”:
Կայացել է երգիչ Դաթոյի երեւանյան համերգը
Դաթոն բազմիցս ելույթ է ունեցել Հայաստանում: Համերգի ընթացքում երգիչը ներկաներին իր նախորդ համերգներից մեկի մասին մի պատմություն է պատմել. “Մի քանի տարի առաջ, երբ պետք է Երեւանում համերգ ունենայի, “Մոսկվա” կինոթատրոնի մոտ փակցված համերգային պաստառի վրա գրել էին իմ անուն-ազգանունը: Սակայն համերգի տոմսերը չէին վաճառվում , որովհետեւ մարդիկ չգիտեին՝ ով է Դաթո Խուջաձեն, բայց շատ լավ գիտեն, թե ով է երգում “Չիտո-Գրիտո”-ն: Գովազդային պաստառի վրա երգի անունը ավելացնելուց հետո իմ հանդիսատեսը եկավ համերգիս”:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /BRAVO.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: