×


Դալիթայի ամառային հանգիստը, նոր տեսահոլովակն ու մենահամերգը

Bravo.am-ը շարունակում է անդրադառնալ հայ հայտնիների ամառային հանգստին: Դալիթայի ամառային հանգիստը բավականին ակտիվ է անցել: Նրա խոսքերով, հանգիստը հագեցած էր նաեւ բուռն ստեղծագործական գործունեությամբ:

Դալիթան


Պատանի երգչուհին ամառը վայելելուն զուգահեռ մենահամերգ է ունեցել, նոր տեսահոլովակ նկարահանել եւ հանդես եկել հեռուստաֆիլմում: Հաճելի եւ օգտակար ամառային արձակուրդներից հետո դասերն ու դասընկերներին անչափ կարոտած Դալիթան պատրաստվում է նոր  ուսումնական տարվան:

Դալիթան


“Լիբանանի “Սուրբ Խաչ Հարբոյան” վարժարանի տնօրենից` տիկին Բոյաջյանից մենահամերգի հրավեր ստացա: “Burj Hamut”-ում մայիսի 30-ին կայացավ առաջին մենահամերգս, որի ժամանակ  ինձ նվիրեցին “Մենակ չենք մենք”  երգի տեսահոլովակը, որի ռեժիսորը Հովիկ Թոմաս Հակոբյանն է: Երգի խոսքերի հեղինակը  վոկալիս ուսուցչուհի Էմմա Աստարյանն է, գործիքավորումը կատարել է Հայկոն” ,- Bravo.am-ին ասել է Դալիթան ու հավելել, որ այն եթերում կհայտնվի սեպտեմբերին:

Դալիթան


Դալիթայի խոսքերով, նկարահանումները բավականին հետաքրքիր են անցել թե՛ “Burj Hamut”-ի հրապարակում, թե՛ Բեյրութի կենտրոնում”: Նշենք նաեւ, որ երգչուհին  գլխավոր հերոսուհուն է մարմնավորել ռեժիսոր Աշոտ Հակոբյանի “Ճամբարում” մանկապատանեկան արկածային ֆիլմում:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի /Bravo.am/
Լուսանկարները` Դալիթայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW