Դալիթան իր մայրիկին ծաղիկների, նվերների փոխարեն այս անգամ երգ է նվիրել, որի հիման վրա երեկ նկարահանվել է նոր տեսահոլովակ: “Մամ ջան” երգի երաժշտությունը պատանի երգչուհուն նվիրել է Էդմոնդ Մակարյանը, գործիքավորումն արել է Գարիկ Գեւորգին, իսկ բառերը գրել է հենց Դալիթան:
Դալիթան
“Երգը նվեր ստանալուց հետո մտածեցի այն նվիրել մայրիկիս ու այդպես էլ գրեցի խոսքերը: Կարծում եմ` օրիգինալ նվեր է: Ի դեպ, առաջին անգամ է, որ ես մեղեդային երգ եմ կատարում”, - BRAVO.am-ին հայտնել է Դալիթան:
Նրա տեսահոլովակի աշխատանքներով զբաղվել է “GnG production”-ը: Նկարահանումների առաջին հատվածն իրականացվել է սպիտակ տաղավարում, այնուհետեւ` վարձակալված առանձնատանը.“Բացի ինձնից նկարվել են քասթինգով ընտրված կանայք: Չնայած` երգս մայրիկիս է նվիրված, բայց նա չի նկարահանվել”:
Դալիթան "Մամ ջան" տեսահոլովակի նկարահանումներին
13-ամյա Դալիթան շարունակում է հաճախել երաժշտական դպրոց` վոկալի, դաշնամուրի եւ կիթառի դասերի.“Երաժշտական ու հանրակրթական դպրոցներն այս տարի ավարտելու եմ: Երեւի թե ուսումս կշարունակեմ քոլեջում, բայց դեռ չգիտեմ` ինչ մասնագիտություն կընտրեմ: Իմ կյանքում երգն ու երաժշտությունը կլինի, դեռ կողմնորոշվելու ժամանակ ունեմ”:
Դալիթայի եւ "Մամ ջան" տեսահոլովակի ոճով զբաղվել է Արմեն Գալյանը
Երգչուհին նաեւ էպիզոդիկ դերով նկարահանվում է “Կարգին սերիալ”-ում.“4-րդ եթերաշրջանից նկարվում եմ, բայց հաճախ չեմ երեւում, երբ հրավիրում են, հաճույքով մասնակցում եմ: Դերասանի վարպետությունը երգին շատ է օգնում, օրինակ` այս տեսահոլովակի նկարահանումների ժամանակ պետք էր ավելի արտիստիկ խաղալ”:
“Մամ ջան” տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է մինչեւ ապրիլի 7-ը` մայրության եւ գեղեցկության տոնին ընդառաջ:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: