BRAVO.am-ին հայտնի է դարձել, որ Դավիթ Թադեւոսյանն այս օրերին ընտանիքի հետ Միացյալ Նահանգներում է: Որոշ լուրերի համաձայն՝ դերասանը մշտական բնակության է մեկնել: Մեր խմբագրություն ուղարկված էլեկտրոնային նամակով ընթերցողներից մեկն իր մտահոգությունն է հայտնել, որ հայրենիքից հեռանալով, Դավիթն այլեւս ընդգրկված չի լինի տեղական արտադրության ֆիլմերում եւ սերիալներում:
Դավիթ Թադեւոսյանի ընտանիքը
Լուրի իսկությունը պարզելու համար փորձեցինք խոսել թե´ դերասանի, թե´ նրա կնոջ՝ դերասանուհի Աստղիկ Խաչատրյանի հետ, սակայն երկուսն էլ թեմայի շուրջ որեւէ մեկնաբանություն չցանկացան տալ:
Դավիթ Թադեւոսյանի կինն ու որդին
Նշենք, որ Աստղիկը պարբերաբար ընտանիքի ամերիկյան առօրյան ներկայացնող լուսանկարներ է տեղադրում սոցցանցային իրենց էջերում:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: