Դավիթ Թուջարյանը, որը երաժշտական ասպարեզում նախկինում հանդես էր գալիս որպես Սասունցի Դավիթ, երեկ` հուլիսի 11-ին, դարձել է 31 տարեկան: Թեեւ երգիչն իր տարեդարձը տոնի վերածել չի սիրում, կինը` Սվետլանան, ընտանեկան հավաքույթ է կազմակերպել սիրելի ամուսնու համար, որի ընթացքում, ինչպես հայտնի է դարձել BRAVO.am-ին, հյուրերը համտեսել են նաեւ հոբելյարի պատրաստած համեղ ուտեստները:):
Դավիթ Թուջարյանը` կնոջ` Սվետլանայի հետ
“Ինձ համար ավելի կարեւոր են հարազատներիս ծննդյան օրերը, թեեւ Աստծուն շնորհակալ եմ, որ կամ, ապրում եմ կապույտ երկնքի տակ”,-մեզ հետ զրույցում նշել է հոբելյարը` խոսելով նաեւ իր արժեհամակարգից.“Կան բաներ, որոնք ինձ համար որեւէ արժեք չունեն. նյութական նվերները ակնթարթային ժպիտ եւ ուրախություն են պարգեւում: Աստծո պարգեւ եմ համարում ընտանիքս եւ այն, որ նա միշտ մեզ հետ է”:
Դավիթ Թուջարյանը` կնոջ` Սվետլանայի հետ
Ի դեպ, սեպտեմբերին լույս աշխարհ կգա ամուսինների առաջնեկը.“Աղջիկս անպայման կկրի մորս անունը` Գայանե”,-ասել է Դավիթ Թուջարյանը, իսկ մեր հարցին, թե իր եւ Լիլիթ Կարապետյանի որդին արդյոք շնորհավորել է հայրիկին, պատասխանել է.“Տղաս դեռ չի հասել այն գիտակցության, որ զանգի եւ շնորհավորի”:
Երգչի խոսքով` նախատեսում է վերսկսել ստեղծագործական գործունեությունը. “Արդեն իսկ ձայնագրել եմ մորս գրած հոգեւոր երգերից մեկը, որը կոչվում է “Ներիր”: Հնարավորության դեպքում առաջիկայում նաեւ տեսահոլովակ կնկարահանեմ”:
BRAVO.am-ը շնորհավորում է Դավիթ Թուջարյանին` մաղթելով երջանկություն եւ ստեղծագործական հաջողություններ:
Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Դավիթ Թուջարյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: