×


Դավիթ Գրիգորյանը՝ եվրոպական շրջագայության, բավարարվածության զգացողության եւ անսահման կարոտի մասին

Դերասան Դավիթ Գրիգորյանն ու կինը՝ Մանու Ալավերդյանն այս օրերին վայելում են Եվրոպան: Այնտեղի մշակույթը, ճարտարապետությունն ու մարդկանց գեղեցիկ ապրելու արվեստն ամեն անգամ ամուսիններին կանչում են իրենց գիրկը:

Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա ու Լեհաստան՝ այս երկրներում է զույգն անցկացնում իր ամառային արձակուրդները:

Մանու Ալավերդյանն ու Դավիթ Գրիգորյանը


«Այս պահին հասցրել ենք մոտ 25 քաղաքում լինել: Ճանապարհորդում ենք ավտոմեքենայով ու խելագար ռիթմի մեջ փորձում հնարավորինս շատ բան տեսնել»,- BRAVO.am-ին պատմել է Դավիթը՝ նշելով, որ տպավորությունները ֆանտաստիկ են, բավարարվածության մեծ զգացողությամբ են վերադառնալու:

«Սիրում եմ Եվրոպան, ինձ դուր է գալիս այստեղի համակարգվածությունը, ճշգրտությունը, այն, որ մարդիկ գիտեն՝ ինչպես երջանիկ ապրեն: Իտալիան, Իսպանիան իր ջերմությամբ շատ նման են մեր երկրին, կուզենայի՝ ժամանակի ընթացքում մենք էլ կարողանայինք սովորել նրանց նման գեղեցիկ ապրել:
Շատ տպավորված ենք Շվեյցարաիայով, որտեղ առաջին անգամ էինք այցելել: Տպավորություն է՝ Արարիչը հենց այնտեղ է որոշել, թե ինչ տեսք պետք է ունենան կանաչը, սարերը, ինչ ջեմաստիճանի պետք է լինեի եղանակը, եւ այլն: Աննկարագրելի գեղեցիկ է այնտեղ ամեն ինչ»:

Մանու Ալավերդյանն ու Դավիթ Գրիգորյանը


Ամուսիններին չեն գրավել Ժնեւը, Նիսը. «Իսպանիան մեզ շատ հոգեհարազատ երկիր է, այնտեղ գրեթե ամեն բան մեզ համար բացայահատված է: Ֆրանսիայի հետ կապված շատ նոր բացահայտումներ ունեցանք: Ամենատպավորիչ քաղաքները, որ հասցրել ենք լինել, Ավինյոնն ու Մարսելն են: Շուտով Կանն ենք ուղեւորվելու, որի հետ կապված մեծ սպասելիքներ ունենք»,- նշել է նա:

Զույգը ծրագրում է իր հաջորդ արձակուրդն ասիական որեւէ երկրում անցկացնել. «Եկող տարի ցանկանում ենք Թաիլանդ գնալ, Ճապոնիա, Սինգապուր, Բալի. Երկրներ, որտեղ չենք եղել ու որտեղ բացահայտելու շատ հետաքրքիր վայրեր կան»:

Մանու Ալավերդյանն ու Դավիթ Գրիգորյանը


Ըստ Դավիթի, երեխաների հանդեպ կարոտն իրենց ստիպում է շուտ տուն վերադառնալ. «Ամեն վայրկայն մեր փոքրիկների մասին ենք մտածում: Անհամբեր սպասում ենք, թե երբ ենք նորից նրանց գրկելու: Շատ կցանկանայինք՝ մեր փոքրիկներն էլ մեզ հետ լինեին ու տեսնենին այն ամենը, ինչ մենք տեսանք: Ասեմ՝ ամեն գեղեցիկ քաղաք այցելելուց հետո ինքներս մեզ խոստանում էինք, որ հաջորդ անգամ երեխաների հետ ենք գալու»:

Գերզբաղված օրակարգի պատճառով նրանք դեռ չեն հասցրել գնումներ անել. «Մեր ամեն մի ժամը նախապես ծրագրած է, դեռ չենք հասցրել խանութներով շրջել, բայց առաջիկայում անպայման ժամանակ կգտնենք, պետք է մեր հարազատների համար նվերներ ձեռք բերենք: Ասեմ՝ առաջվա պես շատ բաներ չենք գնում, այն ամենը, ինչ մեզ պետք է, մեր երկրում էլ այժմ կա, ու գնենրն էլ նույնն են»,- եզրափակել է դերասանը:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները տրամադրել է Դավիթ Գրիգորյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport