×


Դելոն` հարսանյաց խնջույքի հյուրերի, նվերների ու չնետված ծաղկեփնջի մասին :)

Վահագն Ստեփանյանի` Դելոյի, եւ Ռուզաննայի` հունիսի 9-ին տեղի ունեցած պսակադրության մասին արդեն պատմել ենք: Հումորիստ-դերասանը BRAVO.am-ին տրամադրել է հարսանեկան խնջույքի ընթացքում արված նոր լուսանկարներ, նշել, որ իր համար կարեւոր օրը հրաշալի է անցել, ինչպես նաեւ արարողության հետ կապված մի շարք մանրամասներ է պատմել:):

Դելոն եւ Ռուզաննան կտրում են հարսանեկան տորթը


Եվ այսպես, Դելոյի ու Ռուզաննայի հարսանիքին ներկա են եղել հայկական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, որոնց թվում` Հայկոն, Գրիգոր Դանիելյանը, Արմեն Պետրոսյանը` Մենչը, Հովհաննես Ազոյանը, Զառան, Սերժոն, Սարոն, Գայանե Ասլամազյանը, Արսեն Գրիգորյանը, “Reincarnation”-ի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանը եւ ուրիշներ:

Հովհաննես Ազոյանը` կնոջ հետ


Հարսի ծաղկեփունջն, ի դեպ, ոչ մեկին բաժին չի հասել:).“Պարել եւ ուրախացել ենք մինչեւ ուշ գիշեր: Միայն վերջում հիշեցինք, որ ծաղկեփունջը չենք նետել” ,-մեզ հետ զրույցում պատմել է հումորիստը եւ հավելել.“Խնջույքին ներկա են եղել տարբեր բնագավառի մարդիկ, նաեւ ոստիկանության ներկայացուցիչներ, որոնք միասին ի սրտե ուրախացել են”:

Նորապսակներ Դելոն եւ Ռուզաննան


Խոսելով մատուցված անակնկալների մասին` Դելոն նշել է.“Շատ-շատ էին: Նվիրել են հարսանեկան տորթից մինչեւ զարդեր, գումարով ծրարներ, ուղեգիր: Մեր քավորը` Ֆելիքս Խաչատրյանը, ինձ եւ կնոջս ոսկյա վզնոցներ է նվիրել, եղբայրս` Ծաղկաձորի ուղեգիր, իսկ մայրս` ավազե նկար, որը պատկերում է իմ եւ Ռուազաննայի պատմությունը, Լիկա Մեսրոպյանից էլ ստացել ենք տորթը”: Նվերներից դերասան-հումորիստն առանձնացրել է եւս մեկը` “ոսկյա ճոխ մատանին, որը ստացել է իր եւ իր ընտանիքին շատ մոտ պաշտոնավոր մարդու կողմից”:

Գրիգոր Գասպարյանը կնոջ` Անի Միրզոյանի հետ


Նորապսակների ծաղկաձորյան հանգիստը, հումորիստ-դերասանի խոսքով, շատ կարճ է տեւել.“Շուտ վերադարձանք` կնոջս մայրիկին Միացյալ Նահանգներ ճանապարհելու եւ աշխատանքային գործունեության անցնելու համար”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Վահե Մինասյանի եւ Գագիկ Շամշյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW