×


Դերասանությո՛ւն արեք սեքսում

Որպես կանոն, մարդիկ շատ երկուստեք ու միարժեք վերաբերմունք ունեն «դերասանություն» ասվածի նկատմամբ: Այն լավ է գնահատվում, երբ թատրոնում կամ ֆիլմում է՝ հանդիսատեսի առաջ: Վատ է, երբ կյանքում է, մասնավորապես՝ սեքսում: Միգուցե այստեղ կարեւոր է տարբերել իմիտացիան դերասանությունից: Ըստ իմ անհատական ճաշակի՝ հաճույքի իմիտացիան սեքսում տհաճ է, իսկ գեղեցիկ դերակատարումը՝ հիասքանչ: Դյութիչ ու էսթետիկ է, երբ սեքս-զուգընկերը մտնում է «սեքս՝ այստեղ ու հիմա» շրջանակների մեջ եւ վարվում հենց այդ դերի մեջ՝ մշակված միմիկաներով, ժեստերով, ձայնի ինտոնացիայով, հաճույքի տարբեր դրոշմներով: Այս ամենից անխուսափելիորեն բարձրանում է սեքսի որակը: Ու այդտեղ միայն դրական միտում կա: Ի վերջո, սեքս-զուգընկեր լինելն էլ կարելի է որպես սոցիալական դեր դիտարկել, ինչպիսիք են, ասենք, ամուսին, կին, սիրեկան կամ հարեւան լինելու դերերը: Այնպես որ, արժե խուսափել կեղծելուց ու սովորել դերերը գեղեցիկ կատարել:

Առաջարկում եմ ծանոթանալ գեղարվեստական ֆիլմերից 3-ին, որտեղ դերասաններն իրոք սեքսով են զբաղվում՝ առանց դուբլյորների ու «դերասանության»:

Դրվագ «Սեր» ֆիլմից


«Սեր»

Հետաքրքիր է այն փաստը, որ կերպարները մարմնավորել են ոչ պրոֆեսիոնալ դերասաններ, այլ կեպ ասած՝ սովորական մահկանացուներ, ովքեր ֆիլմում մարդկային, շատ իրական ու գեղեցիկ սեքսով են զբաղվում՝ դասական, օրալ, թրիսըմ, սվինգ, 69, սերմնաժայթքումներ, մաստուրբացիա, ֆինգըրինգ ու էլ ինչ ասես: Ֆիլմը սկսվում է գլխավոր կերպարի այն զգացողությունից, որ սխալ տեղում ու սխալ մարդու հետ է զարթնում ու ապրում: Հետո սկսվում են կադրեր նրա «ճիշտ» սիրասեքսուալ անցյալից, որոնք լեփ-լեցուն են ոչ պոռնոգրաֆիկ, շատ ռեալիստիկ սեքս-դրվագներով, եւ որոնք հիպնոսացնում են նուրբ ռիթմիկայով, շքեղ գույներով (ի դեպ, յուրաքանչյուր կադրում կարելի է կարմիրի որեւէ երանգ գտնել), ֆրանսիական «փախածությամբ»:

Գասպար Նոեի այս ֆիլմը Ռուսաստանում ցուցադրվել է փառատոնների շրջանակում, բայց մեծ վարձույթում այդպես էլ չհայտնվեց, քանզի ՌԴ Մշակույթի նախարարությունը գտավ, որ այն հեղեղված է «պոռնոգրաֆիկ բնույթի տեսարաններով»: Իսկ Վրաստանում «Սիրո» ցուցադրումից հետո քրեական գործ հարուցվեց: Անձամբ ինձ այս ֆիլմը շատ ավելի է դուր գալիս, քան Մոնիկա Բելուչիի մասնակցությամբ հանրահայտ «Անդառնալիություն»-ը:

«*ունիր ինձ» (Baise-moi)

Այս ֆիլմը նման է «Թելմա եւ Լուիզա»-ին, բայց այստեղ ամենավատ իմաստով ագրեսիվ պոռնոգրաֆիա է տիրում: Ֆիլմի գլխավոր կերպարները՝ Նադինն ու Մանուն, շրջագայում են Ֆրանսիայով մեկ: Այն վերածվում է սեքսով ու բռնությամբ լի արկածների: Ֆիլմը սկսվում է  խմբակային բռնաբարության դրվագով: Հետո ամեն ինչ աստիճանաբար վատթարանում է:

Ի դեպ, ֆիլմում հանդես է գալիս նախկին պոռնոաստղ Կորալի Չին Տխին, ով իրական սեքսով երեւում է սեքսառատ տեսարաններում: Ուղղակի մի տարբերությամբ՝ այդ տեսարաններից գրգռվել կարող են, երեւի թե, միայն փսիխոպատները: Չնայած՝ սեքսուալ ճաշակին ընկեր չկա: Ինչ իմանաս՝ ով ինչից կգրգռվի:
Եվ իհարկե, արգելքների մասին: Ավստրալիայում այս ֆիլմի ցուցադրությունն արգելվեց սկզբում 10 տարով, հետո 2013-ին՝ եւս 10 տարով: Ֆրանսիայում «*ունիր ինձ»-ը ծիկրակեց վարձույթում, ինչից հետո ճնշումների տակ, ի վերջո, արգելվեց: Ընդ որում, միանգամից 28 տարով: Մինչ այդ դեպքը գեղարվեստական ոչ մի այլ ֆիլմ նման պատվի չէր արժանացել:

Դրվագ «Զգացմունքների կայսրություն» ֆիլմից


«Զգացմունքների կայսրություն»

Այսպիսի սեքսուալ ճապոնականություն մենք չենք տեսել: Սովոր ենք ճապոնացիներին ֆիլմերում միշտ ձիգ, զուսպ, նույնիսկ մի քիչ «ասեքսուալ» տեսնելուն: Այս ֆիլմը ցույց է տալիս ճապոնական զգայական, տեղ-տեղ անզուսպ, տեղ-տեղ եթերային սեքսուալությունը՝ բերանից բերան սերմնահեղուկի փոխանցում, էրեկցիաներ ու ֆինգըրինգ, իրական ու շատ գեղեցիկ մինետ՝ բերանում սերմնաժայթքումով ու բերանից ծորալով, անթաքույց վուայերիզմով: Կարելի է նաեւ երկար պոչով թռչնակի տեսքով ֆալոիմիտատոր տեսնել, որով գեյշաներն իրար օրգազմի են հասցնում՝ նայելով տիրոջ բառացիորեն լայֆ սեքսին:   Հիմնական սեքսուալ տեսարաններն ընթանում են հյուրանոցի տիրոջ ու նրա աղախին-սիրուհու միջեւ: «Դու երբեւէ լինո՞ւմ ես ոչ թաց»՝ տիրոջ այս հարցը երեւի թե լավագույնս նկարագրում է ֆիլմի էությունը: Ոչ, այդ գեղեցկուհի ճապոնուհին երբեք չի լինում ոչ թաց, ու դա նրան ճակատագրական հետեւանքների է բերում:

Այս ֆիլմը 1990թ.-ին սովետական կինոթատրոնների գլխավոր հիթն էր. քաղաքացիները վրդովված էին դրա անպատկառությամբ, բայց միմյանց հերթ չտալով խցկվում էին ցուցադրությանը, որ կարողանան հիմնավորված վրդովվել: «Զգացմունքների կայսրությունը» բողոքի ալիք բարձրացրեց ոչ միայն ԽՍՀՄ-ում: 1976թ.-ին ֆիլմը թողարկվելուն պես արգելվեց Եվրոպայի ու ԱՄՆ վարձույթներում: Նույնիսկ ֆիլմի հայրենիքում՝ Ճապոնիայում, ցուցադրվեց կտրտված տարբերակը, իսկ ռեժիսորին քարշ տվեցին դատարաններով 4 տարի շարունակ: Բրիտանիայում ֆիլմի ամբողջական տարբերակը թույլատրվեց միայն 2000թ.-ին:   Այս ամենով հանդերձ՝ «Զգացմունքների կայսրությունը» դասվեց դասականների շարքին: Կաննի փառատոնում այն արժանացավ «Առաջին մեծության էրոտիկ ֆիլմ» տիտղոսին:

Պե՞տք չի սեքսում դերասանություն անել: Իսկ ես պնդում եմ, որ պետք է, ուղղակի՝ լավ անել, գերագույն հաճույք ստանալ դրանից ու էմոցիաներն ինտենսիվորեն փոխանցել հանդիսատեսին, դիցուք՝ սեքս-զուգընկերոջը:

Նյութը՝ Լանա Սիմոնյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport