×


Դերասանուհի Մարինա Խաչատրյանը մայրացել է

Այսօր` հունվարի 23-ին, դերասանուհի Մարինա Խաչատրյանն առաջին անգամ մայրացել է: “Կյանքի կառուսել” ծրագրի հերոսուհին ամուսնացել է շուրջ մեկ տարի առաջ:

Մարինա Խաչատրյանը


Առաջնեկ տղային ծնողներն անվանել են Հայկ` ի պատիվ հորական պապիկի: Երեխան ծնվել է 3 կգ 100 գրամ քաշով եւ 50 սմ հասակով: “Ծննդաբերությունս միեւնույն ժամանակ անսպասելի էր ու շատ սպասված: Երբ առաջին անգամ տեսա տղայիս, շատ հուզվեցի, իսկապես ուրախության արցունքներ էին: Այդ պահին աշխարհի վրա գոյություն ունեցող ամեն ինչ մոռացել էի, մանավանդ, երբ թուշիկներով հպվեցինք իրար: Իմ ձեռքերը զբաղված էին, ինքն էր ինձ փաթաթվել ու գրկել:)”, - BRAVO.am-ի հետ զրույցում քիչ առաջ իր երջանկությամբ կիսվել է դերասանուհին:

Մարինա Խաչատրյանն ամուսնու` Կարենի հետ


Մարինայի փոխանցմամբ` նորածին տղան ավելի շատ նման է իր ամուսնուն` Կարենին, իսկ վերջինիս կարծիքով` Մարինային:). “Երկուսով մեզ տեսանք նրա մեջ: Վաղուց գիտեինք, որ տղա է ծնվելու: Ամուսինս երեխայի ծնվելուց հետո երեւի ավելի շատ էր հուզվել, քան` ես: Շատ հաճելի զգացողություն էր”:

Դերասանուհիներ Մարինա Խաչատրյանն ու Նաիրա Մովսիսյանը


Մարինա Խաչատրյանը նշել է, որ երեխայի ծննդից հետո շարունակելու է աշխատել.“Իմ կոլեկտիվն ինձ հետ է, հղի վիճակում էլ նկարահանվել եմ, երկու ամիս է, ինչ չեմ աշխատում: Այժմ միայն հեռուստատեսությունում եմ, թատրոնում չեմ աշխատում, բայց ուսանողական տարիներին խաղացել եմ Պատանի հանդիսատեսի թատրոնում”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարինա Խաչատրյանի եւ Նաիրա Մովսիսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW