6-ամյա Նարեկ Մարտիրոսյանը երազում է ֆուտբոլիստ դառնալ եւ խաղալ Հայաստանի ազգային հավաքականի, “Ռեալ”-ի կազմում, իսկ մինչ այդ փոքրիկը պայքարում է նեյրոլեյկոզի դեմ: Առողջանալուն պես Նարեկն անցնելու է ակտիվ պարապունքների` երազանքին հասնելու համար:
ԴերՀովան, Նարեկ Մարտիրոսյանը եւ Էլիզաբեթ Ադիկյանը
Հայաստանի պայմաններում փոքրիկի կյանքը փրկելու համար հայ բժիշկներն անում են հնարավոր ամեն ինչ, սակայն վերջնական ապաքինումն ենթադրում է ոսկրածուծի փոխպատվաստում, որը արվում է արտասահմանում:
Նարեկի վիրահատության համար գումար գտնելու հույսով երգահան, գործիքավորող ԴերՀովան, երգչուհի Էլիզաբեթ Ադիկյանն ու նրանց ընկերները երգ են ստեղծել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի սիմֆոնիաներից մեկի հիման վրա: Բարեգործական “Դու հաստատ կապրես” երգի գաղափարը Հռիփսիմե Հովհաննիսյանինն է, խոսքերը գրել է Տարոն Կոխլիկյանը:
ԴերՀովան եւ Նարեկ Մարտիրոսյանը
Երգի ստեղծմանն օգնել են Նադեժդա Սարգսյանը, ջութակահարուհի Մերի Ջուլֆայանը, դաշնակահարուհի Անահիտ Մարկոսյանը եւ “Ժպիտ” ակումբը: “Դու հաստատ կապրես”-ը նվիրված է Նարեկին, բոլոր նրանց, ովքեր օգնում են եւ կօգնեն փրկել փոքրիկի կյանքը: Ստորեւ ներկայացնում են երգը, որի հիման վրա տեսահոլովակ է պատրաստվում:
6-ամյա Նարեկի կյանքը կարող է փոխվել մեկ ակնթարթում: Մեր ընթերցողների շրջանում Նարեկին աջակցել ցանկացողները կարող են գումար փոխանցել հետեւյալ հաշվեհամարներին`ՎՏԲ Հայաստան Բանկ, 16076008837900/ARM, 16076008837901/ USD, 16076008837902/EUR եւ16076008837903/RUS: Հաշվեհամարի պատասխանատու` Նաիրա Գրիգորյան(Նարեկի մայրը):
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: