Սիրո մայրաքաղաք Փարիզում լույս տեսնող “Vogue”-ի դեկտեմբերի շապիկը զարդարում են աշխարհի ամենագեղեցիկ զույգերից մեկը` Դեւիդ եւ Վիկտորիա Բեքհեմները: Ամուսինների ֆոտոշարքն ամսագրում ներկայացված է “Love Story”/“Սիրո պատմություն” խորագրի ներքո:
Դեւիդ եւ Վիկտորիա Բեքհեմները
Լուսանկարչի դերում հանդես են եկել հանրահայտ լուսանկարիչներ Ինեզ վան Լամսուերդը եւ Վինդուհու Մատադինուն: Ֆոտոշարքն արտացոլում է ամուսինների` միմյանց հանդեպ տածած սերն ու ջերմությունը:
Վիկտորիա Բեքհեմը
Լուսանկարներում Դեւիդն ու Վիկտորիան նրբորեն գրկում են միմյանց` չմոռանալով ցուցադրել նաեւ իրենց սեքսուալությունը:): Հարցազրույցում էլ օրինակելի եւ բազմազավակ ընտանիքի հայրն ու մայրն ասել են, թե տարիների ընթացքում իրենց զգացմունքները ոչ թե մարել են, այլ` ավելի ուժգնացել:
BRAVO.am
Լուսանկարները` Vogue Paris-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: