Համացանցում լուսանկար է հայտնվել, որտեղ սցենարիստ, այժմ նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը հարսի ճերմակ զգեստով է: Շատերը կարծել են, թե նա պատրաստվում է ամուսնանալ: BRAVO.am-ը թեմայի շուրջ զրուցել է Դիանայի հետ ու պարզել ամենը:
Դիանա Գրիգորյանը
«Չեմ կարծում, որ սոցիալական ցանցի իմ էջում նկար հրապարակելով` պետք է անպայման մեկնաբանեմ, թե դա ինչ առիթով է արվել: Միեւնույն ժամանակ, որեւէ նկար տեղադրելուց հետո անգիր գիտեմ մարդկանց մեկնաբանությունները: Գիտեմ մարդկանց, նրանց հոգեբանությունը, ձեռագիրը, կարող եմ ասել, թե որ տարիքի անձն ինչ կարող է գրել, սակայն չի կարելի ամեն բան այդքան պրիմիտիվ ձեւով ներկայացնել»,- նշել է սցենարիստը:
Դիանա Գրիգորյանը
Դիանան շեշտել է, որ հարսի զգեստ է հագել «Առաջնորդները» սերիալի նկարահանումներից մեկի ժամանակ. «Սակայն, սա չի նշանակում, որ սերիալի վերջնագծին ենք հասել. դեռ ինտրիգային շատ զարգացումներ են սպասվում»:
Դիանա Գրիգորյանը
Դիանայից հետաքրքրվել ենք նաեւ, թե ինչպես է վերաբերում իր հասցեին հնչած մեկնաբանություններին: «Գիտեք, մեկ էլ գրում են` իրանը սարքած է, քիթը մեծ է, շուրթերը`փոքր: Ես հասկանում եմ, որ այսօր մեր հասարակության մեջ աղջիկների 99.9 տոկոսը «սարքած» են, բայց եւս մեկ անգամ կրկնում եմ, որ իմ վրա ոչինչ սարքած չէ: Կամ գրում են՝ քո հավեսը ունե՞նք․ այդ մարդկանց ինչու է թվում, որ ես իրենց հավեսն ունեմ ու ես եմ խնդրել նման նյութ տեղադրել: Ամեն ինչ այնքան նույնատիպ է, որ ոչ մի վերաբերմունք չունեմ այս ամենին. դրա ժամանակն էլ չունեմ»,-եզրափակել է նա:
BRAVO.am
Լուսանկարները` Դիանա Գրիգորյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: