×


Դիանա Գրիգորյան.“Հանուն սիրո պատրաստ եմ ամեն ինչի”

Ինչպիսի՞ն կիներ Դիանա Գրիգորյանի կյանքը, եթե նա դերասանուհի չդառնար, կիթառ չնվագեր եւ իր սիրելի ֆիլմերն ու երաժշտությունը չլսեր… Այս անգամ BRAVO.am-ի հետ զրույցում իր սիրտն է բացել “Քաղաքում” հեռուստասերիալում Իռենի դերակատարը:):

Դիանա Գրիգորյանը


Ավարտել եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Դերասանական արվեստի բաժինը: Այս մասնագիտությունն ընտրելը եղել է իմ որոշումը, ծնողներս էլ չխոչընդոտեցին:

Կարծում եմ` ընտրության հարցում խորհուրդներով պետք չէ առաջնորդվել: Անհրաժեշտ է ընտրել այն, ինչը զգում ես, որ  քոնն է:

Դերասանուհի դարձա, որովհետեւ չդառնալու դեպքում կյանքս տխուր կլիներ: Այն երազանք էր, որն իրականացրի:

Դիանա Գրիգորյանը


"Շանթ"-ի “Քաղաքում” սերիալում հայտնվել եմ քասթինգի միջոցով: Համաձայնեցի մարմնավորել Իռենին` հավանելով կերպարի համառությունն ու աշխուժությունը: 

Իմ եւ նրա միջեւ նմանություններ կամ տարբերություններ, իհարկե, կան: Ես էլ փոքր ժամանակ ծեծում էի եղբորս, բայց բնավորությամբ Իռենից շատ ավելի աշխույժ եմ:):

Մինչ այս եղել են տարբեր նախագծերում հանդես գալու առաջարկներ, սակայն մերժել եմ, որովհետեւ ուսանող էի եւ ինձ համար կարեւորն ուսումն էր:

Դիանա Գրիգորյանը


Շատ խնամքով եմ ընտրում  այն կերպարը, որը պետք է մարմնավորեմ:

Երբեք չեմ երազել սերիալներում նկարահանվելու մասին, փոխարենը ցանկություն ունեմ խաղալ ներկայացումներում: Չի բացառվում, որ շուտով ինձ կտեսնեն նաեւ թատրոնի բեմում: 

Դերեր կերտելն իմ մասնագիտության շնորհած մոգական ուժն է:  Շատ եմ ուզում մարմնավորել Գաբրիել Գարսիա Մարկեսի պատմվածքների հերոսուհիներից մեկին:

Դիանա Գրիգորյանը


Ունեմ երկու ավագ քույր եւ եղբայր: 

Կինոման եմ.  սիրում եմ լավ ֆիլմեր:

Գնահատում եմ լավ երաժշտություն. ռոքի, ջազի եւ բլյուզի սիրահար եմ: Երաժշտության հանդեպ սերս ստիպեց կիթառի դասընթացների հաճախել:):

Գնահատում եմ տղամարդու  անկեղծությունը, հումորի զգացումը եւ ինտելեկտը:

Երբեք չեմ անի քայլեր,  որոնց համար հետո կամաչեմ:

Դիանա Գրիգորյանը


Երջանիկ եմ, երբ սիրելի մարդիկ առողջ են եւ իմ կողքին:

Տխրում եմ  հրաժեշտների ժամանակ: Ինչպես Չապլինն էր ասում` ատում եմ հարժեշտները:

Հանուն սիրո պատրաստ եմ ամեն ինչի:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Դիանա Գրիգորյանի անձնական արխիվից եւ Masi Aria-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW