Դիանա Գրիգորյանը “Քաղաքում” սերիալում մարմնավորում է Իռենին, իսկ օրերս BRAVO.am-ի ֆոտոխցիկի առջեւ “խաղացել” է ինքն իրեն:): Դերասանուհին մեզ հետ զրույցում խոսել է իր ապրելակերպի, արարքները վերանայելու, տարածված բամբասանքների եւ ապագայի տեսլականի մասին:
Դիանա Գրիգորյանը
Երբեք չեմ ցանկացել ապրել ուրիշի կյանքով: Իմ կյանքն ինձ համար հետաքրքիր է: Իսկ մասնագիտությանս շնորհիվ կերպարի կյանքով ապրում եմ միայն բեմում կամ տեսախցիկի առջեւ:
Կոմերցիոն երկու ներկայացման մեջ եմ ներգրավված: Մանրամասներ առայժմ չեմ ներկայացնի, պրեմիերային նախատեսված է գարնանը:
Աշխատանքից դուրս ես Դիանան եմ, ով շատ նախասիրություններ ունի: Սիրում եմ կիթառ նվագել, չնայած` այդքան լավ չեմ տիրապետում գործիքին: Զբաղվածությանս պատճառով պարապմունքները կիսատ եմ թողել, սակայն մտադիր եմ շարունակել:
Դիանա Գրիգորյանը
Սիրում եւ հաճախ լսում եմ Ռուբեն Հախվերդյանի երգերը:
Հաճելի է դիտել ապրեցնող ֆիլմեր: Պետք է փայլի թե՛ դերասանական, թե՛ ռեժիսորական, թե՛ օպերատորական աշխատանքը: Կառանձնացնեմ դրամաներն ու տրագիկոմեդիաները:
Հաճախ եմ առանձնանում`մնալով մտքերիս հետ: Անհրաժեշտ է երբեմն վերանայել կյանքդ, արարքներդ:
Դիանա Գրիգորյանը
Ցանկանում եմ ապագայում կայուն եւ ներդաշնակ ընտանիք ստեղծել: Տարբեր տարիքում մարդիկ երազում են տարբեր բաների մասին:
Դեռ չեմ հանդիպել այն միակին: Սիրտս գրավելու համար երկրպագուներս խենթություններ շատ են արել, սակայն չեմ ուզում բարձրաձայնել. կարծում եմ` իմ կողմից գեղեցիկ արարք չի լինի:
Վերջերս համացանցում կարդացի, թե իբր ամուսնացել եմ իմ լավ խաղընկերոջ` Ծյապիկի դերակատար Անդրանիկ Անտոնյանի հետ: Դա ընդամենը բամբասանք է:
Դիանա Գրիգորյանը
Չէի ցանկանա, որ ընտրյալս լինի իմ բնագավառից, սակայն ինչպես ասում են` երբեք մի ասա` երբեք: Կողքիս տղամարդը պետք է լինի բարի, անկեղծ, նվիրված եւ աշխատասեր:
Անհամբեր եմ, չեմ սիրում սպասել: Մի փոքր թափթփված եմ, տնից դուրս գալիս չեմ հասցնում իրերս կարգի բերել, ինչի պատճառով մայրս միշտ բողոքում է:):
Թատրոնը դերասանի կյանքում կարեւորագույն տեղ է զբաղեցնում: Հանդիսատեսի հետ անմիջական շփումից ստացած էներգիան աննկարագրելի է:
Դիանա Գրիգորյանը
Սերիալային աշխատանքին էլ պետք է պատասխանատվությամբ եւ նվիրումով վերաբերվել: Պետք չէ կարծել, որ այն միայն գումար աշխատելու միջոց է, ի վերջո, դերասանին կատարելագործվելու հնարավորություն է տալիս: Դիտելով խաղդ` կարող ես հետեւություններ անել ու շտկել բացթողումները:
Երբեք չեմ խաղա մերկ տեսարաններում:
Շատ շնորհալի դերասաններ հնարավորություն չունեն դրսեւորվելու, որովհետեւ Հայաստանում կինոարտադրությունն այնքան էլ զարգացած չէ, իսկ թատրոններում նոր շունչն է պակասում. քայլում ենք “սովետական” թատրոնի թողած հետքերով, իսկ աշխարհում ամեն ինչ առաջ է գնում: Այլ երկրների հետ փորձի փոխանակումը նոր շունչ կհաղորդի մեր թատերական աշխարհին:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Նկարահանումն իրականացվել է Triumph Crystal Lounge Bar-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: