×


Դիանա Մալենկո.“Միասին հիանալի ժամանակ ենք անցկացնում”

Դիանա Մալենկոն այս օրերին Հունաստանում է: “21TV”-ի հաղորդավարուհին, հաճելի ընկերակցությունը համարելով լավ հանգստի ամենակարեւոր գրավականը, Հռոդոս քաղաք է մեկնել մտերիմների` դերասաններ Լիդիա Գրիգորյանի, Գագիկ Մկրտչյանի, Նարեկ Քթոյանի եւ Վահագն Մարտիրոսյանի հետ:

Դիանա Մալենկոն


“Այս կղզի ենք եկել բացառիկ եւ հետաքրքիր վայրեր այցելելու մտադրությամբ: Այստեղ է գտնվել աշխարհի 7 հրաշալիքներից մեկը` Հռոդոսի կոթողը` արեւի աստված Հելիոսի հսկայական արձանը: Անչափ տպավորված եմ”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Դիանան:

Վահագն Մարտիրոսյանը եւ Դիանա Մալենկոն


Հաղորդավարուհուց հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ հարաբերություններ ունի իրենց ընկերախմբից Վահագն Մարտիրոսյանի հետ.“Ես եւ նա մտերիմ ենք եղել մինչեւ հայտնի համագործակցությունը: Ոչինչ չի փոխվել: Միասին հիանալի ժամանակ ենք անցկացնում… Բարեւներ Վահագնից:)”: Հիշեցնենք, նրանք MP3-ի “Not Alone”  “եվրատեսիլյան” տեսահոլովակի հերոսներն են:

Դիանա Մալենկոն


Տեքստը` Աշխեն Դաշյանի
Լուսանկարները` Դիանա Մալենկոյի “ֆեյսբուքյան” էջից
Թոփ լուսանկարը` Կարեն Հովհաննիսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW