×


Դոմինիկանայում մեղրամիս վայելող Հռիփսիմե Հակոբյանի “Հարսի պարը”` շուտով:)

Մարտին Մկրտչյանի եւ Հռիփսիմե Հակոբյանի` հուլիսի 4-ին Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում տեղի ունեցած պսակադրության մասին արդեն պատմել ենք: Նորապսակներն այս օրերին իրենց մեղրամիսն են վայելում Դոմինիկյան Հանրապետությունում: Հանգստի ընթացքում արված մի քանի լուսանկար է հրապարակել երգչուհին, որոնք էլ ներկայացնում ենք մեր ընթերցողներին:):

Հռիփսիմե Հակոբյանը Դոմինիկյան Հանրապետությունում


Բացի այդ, Հռիփսիմե Հակոբյանը “ֆեյսբուքյան” իր էջում կատարել է հետեւյալ գրառումը.“Սիրելիներս, շատերն արդեն տեղյակ են, թե ինչ անակնկալ եմ մատուցել ամուսնուս մեր հարսանիքին:): Շուտով արդեն բոլորի դատին կհանձնեմ իմ նոր երգի տեսահոլովակը”:

Հռիփսիմե Հակոբյանը եւ Մարտին Մկրտչյանը վայելում են մեղրամիսը


Նշենք, որ երգը կոչվում է “Հարսի պար”, որից փոքրիկ հատված է տեղադրվել Հռիփսիմե Հակոբյանի “YouTube”-ի էջում: Առաջարկում ենք լսել եւ մեկնաբանությունների հատվածում գրել ձեր կարծիքը:):

BRAVO.am
Լուսանկարները` Հռիփսիմե Հակոբյանի “ֆեյսբուքյան” էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW