“Jazzel” խմբի երգչուհի Արեւիկ Գրիգորյանի ու երաժիշտ, բիթբոքսեր Բագրատ Տերտերյանի սիրո ու նշանադրության մասին BRAVO.am-ը տեղեկացրել է հուլիսին: Զույգի հարսանեկան արարողությունը սեպտեմբերի 7-ին էր, նրանք պսակադրվել են Երեւանի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում:
Արեւիկ Գրիգորյանը եւ Բագրատ Տերտերյանն ամուսնացել են
Հյուրերի թվում են եղել երգչուհիներ Սուսաննա Պետրոսյանը, Անուշիկ Ալավերդյանը, դաշնակահար Կարեն Մամիկոնյանը, շրթհարմոնահար Արտակ Ներսիսյանը, “Jazzel”-ի գեղարվեստական ղեկավար Նաիրա Գյուրջինյանն ու խմբի երգչուհիները եւ այլք: Անուշիկ Ալավերդյանը նոտաներով պատված տորթի կտրման արարողության ժամանակ նորապսակներին նվիրել է “Hallelujah” երգը:
Արեւիկ Գրիգորյանը եւ Բագրատ Տերտերյանն ամուսնացել են
Նորահարսը, ինչպես նրան մտերիմներն են անվանում` Արեւոն, հարսանիքից հետո BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ իր համար օրվա ամենահուզիչ պահն առավոտյան փեսայի գալն է եղել: Երաժիշտների հարսանիքին զուռնա-դհոլ չի հնչել, բայց ավտոմեքենաների ազդանշանների պակաս չի եղել:): Մեղր ուտելու, լավաշ գցելու, ափսե կոտրելու սովորույթները նրանք պահպանել են, իսկ ռեստորանում բացի հայկական երգերից, “Imagine” բենդը, որի մեներգչուհիներից մեկն էլ Արեւոն է, հնչեցրել է ջազ, փոփ եւ սոուլ երաժշտություն:
Հարսն ու փեսան բենդի հետ կատարել են “Sing It Back” երգը, վալս են պարել, իսկ Արեւոն “հարսի պարը” պարել է Սայաթ-Նովայի “Աշխարհումս իմն դուն իս” ստեղծագործության ներքո:
Կարեն Մամիկոնյանն ու Անուշիկ Ալավերդյանը` Բագրատի եւ Արեւոյի հարսանիքին
Զույգի կնքահայրը հաղորդավար Եգոր Գլումովն է, որն ինչպես երգչուհին է նշել, հարսանիքի ընթացքում թամադայություն չի արել, այլ միայն կենացներ է խմել:):
Արեւիկ Գրիգորյանն իր զգեստը պատվիրել է Միացյալ Նահանգներից եւ կպահի որպես հուշ.“Մեր սպասելիքներն արդարացան, նույնիսկ ավելի ուրախ անցավ, քան ակնկալում էինք: Ուզում էի մեր սիրո պատմության մասին երգ կատարել, բայց այն դեռ չի գրվել, կարծում եմ` դեռ կհասցնենք:): Չեմ էլ հասցրել հարսանեկան օրը վերլուծել:)”:
Բագրատն ու Արեւոն ամուսնացել են
Երգչուհին BRAVO.am-ին տեղեկացրել է, որ ավելի մեծ ճանաչում ունենալու ակնկալիքով այժմ մասնակցում է “Հայաստանի ձայնը” երաժշտական մրցույթի երկրորդ եթերաշրջանին, բայց սեպտեմբերի վերջին կհասցնեն մեղրամիսը վայելել Իսպանիայում, որը նվեր է իր տատիկի կողմից:
BRAVO.am-ը շնորհավորում է Արեւոյին եւ Բագրատին` մաղթելով երջանկություն եւ հարատեւ սեր: Իսկ հարսանեկան պրոֆեսիոնալ լուսանկարները կներկայացնենք առաջիկայում:
BRAVO.am
Լուսանկարները` Արեւիկ Գրիգորյանի “ֆեյսբուքյան” էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: