Ելենա Վարդանյանը Արվին Քոչարյանի ֆոտոօբյեկտիվից ներկայանում է գայթակղիչ կերպարային ոճում։ BRAVO.am-ի հետ զրույցում «Դոմինո» սիթքոմի դերասանուհին պատմել է, որ վերցնելով մի քանի զգեստ` գնացել է լուսանկարչի ստուդիա, տեղում միասին ընտրել են կերպարները:
Ելենա Վարդանյանը
«Արվինն արհեստավարժ է, գիտի` ինչպիսի կադրեր է ուզում ստանալ, ես էլ հաճույքով աշխատեցի` թողնելով, որ իր պատկերացրածը ստանա, կադրերի ընտրությունը նույնպես թողել էի իր ճաշակին։ Ես այնպիսի բնավորություն ունեմ, որ չեմ խառնվում մասնագետի գործին եւ չեմ սիրում, որ իմ գործին են խառնվում. ամեն մեկը պիտի իր աշխատանքով զբաղվի, որ լավ արդյունք լինի»,-ասել է նա:
Ելենայի խոսքով՝ ամուսինը եւ հարազատները շատ են հավանել նոր ֆոտոշարքը, նաեւ նշել է, որ լուսանկարվելու սիրահար չէ.«Չգիտեմ ինչու, ուշադրություն չեմ դարձրել իմ պորտֆոլիոյին, ժամանակս ու նյարդերս չեն բավականացրել։ Իսկ Միլենկան շատ է սիրում լուսանկարվել, ի տարբերություն ինձ, բազմաթիվ պրոֆեսիոնալ նկարներ ունի։ Վերջերս նույն ստուդիայում Արվինը նաեւ քույրիկիս է լուսանկարել»։
Ելենա Վարդանյանը
Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհին այս շրջանում զբաղված է թատրոնում եւ սիթքոմում, ինչպես հայտնել է, նոր առաջարկ ունի գեղարվեստական մի ֆիլմից, որը դեռ քննարկման փուլում է։
BRAVO.am
Լուսանկարները` Արվին Քոչարյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: