Այսօր երեկոյան ավտովթարի է ենթարկվել “Համազգային” թատրոնի դերասան Ստեփան Ղամբարյանը: Նա եղել է Երեւանի կենտրոնում իրար բախված երեք ավտոմեքենայից մեկի ղեկին: “Եղբայրներ” հեռուստասերիալում Ռաֆոյի դերակատարի առողջական վիճակը կայուն է:
Անի Ամիրյանը եւ Ստեփան Ղամբարյանը
Վթարի հետեւանքով դերասանը տեղափոխվել է հիվանդանոց: Անի Ամիրյանը BRAVO.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ իր ամուսինն այժմ “Նաիրի” բժշկական կենտրոնում է.“Միայն ինքն է եղել ավտոմեքենայում: Վիճակը լավ է: Գլխի հատվածում է թեթեւ վնասվածք ստացել: Իր ապահովության համար կմնա հիվանդանոցում, բայց այսօր էլ կարող էր տուն գալ, վտանգավոր ոչինչ չի եղել”:
Ավտովթարի է ենթարկվել “Եղբայրներ” հեռուստասերիալից Ստեփան Ղամբարյանը (Լուսանկարը` Գագիկ Շամշյանի)
Ի դեպ, զույգն օրեր առաջ է վերադարձել ճամփորդությունից. նրանք հանգստացել են Բարսելոնում ու Պրահայում: “Ըստ երեւույթին, մի քանի օր տանը կհանգստանա, նոր կանցնի նկարահանումներին: Բայց եթե կարիք լինի, կկարողանա շարունակել աշխատանքը”,-նշել է Անին:
BRAVO.am
Լուսանկարները` Անի Ամիրյանի անձնական արխիվից եւ Գագիկ Շամշյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: