×


“ԵրՄի”-ն, “Նոր Հայեր”-ը, “Հայկական նախագիծ”-ը, Երեւանի կոնսերվատորիայի թիմը եւ ուրիշներ՝ մեկ բեմում:)

“Добрый вечер, можно здрасте, можно просто Բարեւ Ձեզ!” հայտնի խոսքերով երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց Հայաստանի ուրախների եւ հնարամիտների ասոցիացիայի 20-ամյակին նվիրված միջոցառումը, որի մասին BRAVO.am-ն արդեն պատմել է:

"ԵրՄի" թիմը


Մեկ բեմում հավաքվել էին 1993-2002 թվականների հայկական լավագույն թիմերը՝  “ԵրՄի”, “Նոր Հայեր”, “Հայկական նախագիծ”, Երեւանի կոնսերվատորիայի թիմը, որը հայտնի է որպես ամենաինտելեկտուալ թիմ, “Շոկ”-ը եւ ուրիշներ՝ հումորային հրավառություն պարգեւելով ներկաներին:

“Мы начинаем КВН”. միջոցառման սկզբում հայտարարեց ՈՒՀԱ ասոցիացիայի հիմնադիր նախագահ, “ԵրՄի” թիմի անդամ Կարեն Ղազարյանը: Հումորային երեկոն սկսվեց “ԵրՄի”-ի մասնակիցների “Հայկական վիճակ” երգով:

Տաշ Սարգսյանը եւ Գարիկ Մարտիրոսյանը


Իրար հաջորդելով` բեմում  հին ու նոր խմբերն էին, որոնց ելույթներն ուղեկցվում էին հայկական թիմերի ստեղծման, հաղթանակների մասին պատմություններով ու տեսանյութերով:  

Սեմյոն Սլեպակովը


Հայաստանի ՈՒՀԱ ասոցիացիայի 20-ամյակն իրենց ելույթներով շնորհավորելու էին եկել հատուկ հյուրեր Թբիլիսիից եւ Տյումենից: Բեմ է բարձրացել նաեւ ՈՒՀԱ հայկական թիմերի երկրպագու, “Քոմեդի քլաբ”-ի անդամ Սեմյոն Սլեպակովը, որը նախքան “До свадьбы нельзя” հումորային երգի կատարումը, հայերեն բարեւեց հանդիսատեսին եւ հարցրեց՝ “Ի՞նչ կա-չկա”:).“Հայկական “КВН”-ը մեծ դեր ունի իմ կյանքում. երբ մենք սկսեցինք խաղալ, ներշնչված էինք տղաների խաղով, նրանք մեզ համար կուռք էին դարձել”:

Երեկոյի ավարտին բոլոր թիմերի մասնակցությամբ հանդիսատեսի հետ “Ռազմինկա”-ն էր, իսկ վերջում ծափարություններից բացի, դահլիճում ճախրում էին հրավիրատոմսերից պատրաստված թղթե ինքնաթիռները:

Արմեն Թադեւոսյանը, Արթուր Սարգսյանը եւ Սարգիս Մնոյանը

"Նոր Հայեր" թիմը


BRAVO.am-ը շնորհավորում է Հայաստանի ՈՒՀԱ ասոցիացիայի 20-ամյակը:): Մեր ընթերցողներին առաջարկում ենք դիտել միջոցառման ընթացքում արված ֆոտոշարքը:

Տեքստը՝ Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW