Վահագն Ստեփանյանի` Դելոյի, եւ ամերիկաբնակ Ռուզաննայի ռոմանտիկ հարաբերությունների մասին BRAVO.am-ը պատմել է այս տարեսկզբին: Երեկ` Ծաղկազարդի օրը, հումորիստն ու ընտրյալը նշանադրվել են, մի քանի ամսից էլ նախատեսում են ամուսնանալ:
Դելոն եւ Ռուզաննան նշանադրվել են
“Արտառոց ու շքեղ նշանադրություն տեղի չի ունեցել. պարզապես մատանի եմ դրել Ռուզաննայի մատին: Ամռանը մեծ հարսանիք կանենք”,-մեզ հետ զրույցում ասել է Դելոն:
Դելոն եւ Ռուզաննան նշանադրվել են
Մոտ 3 տարվա վիրտուալ շփումից հետո հումորիստը սիրելիին տեսնելու համար այս հունվարին մեկնեց Միացյալ Նահանգներ, իսկ հիմա զույգը Երեւանում է.“Արդեն չեմ էլ հիշում, թե ինչպես ենք գտել միմյանց. ե՞ս, թե՞ ինքը: Սկզբնական շրջանում շփվում էինք որպես ընկերներ, աստիճանաբար հասկացանք, որ ավելի լուրջ զգացմունք է ծնվում”,-BRAVO.am-ին պատմել է Դելոն:
Դելոն եւ Ռուզաննան նշանադրվել են
“Ամերիկայում որոշեցի` Ռուզաննան գալու է Հայաստան, եւ օրիանական հիմքի վրա ենք դնելու մեր հարաբերությունները: Այստեղ սիրելիս բնակվում է իր մորաքրոջ տանը եւ կմեկնի միայն պսակադրությունից հետո: Որոշ ժամանակ անց նրան կմիանամ նաեւ ես, բայց պարբերաբար կվերադառնանք հայրենիք”:
BRAVO.am-ը շնորհավորում է Դելոյին եւ Ռուզաննային ու մաղթում հարատեւ սեր:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Դելոյի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: