×


Երեկ 25 տարեկան դարձած Աննա Դավթյանի ամենասպասված “նվերը” կծնվի ամռանը :)

Աննա Դավթյանի ամուսնության եւ Մոսկվա տեղափոխվելու մասին BRAVO.am-ն արդեն պատմել է: Ամռանն առաջին անգամ մայրանալ պատրաստվող դերասանուհին երեկ` մարտի 20-ին, դարձել է 25 տարեկան, նշում է` երեխան իր ամենացանկալի նվերն է եւ անհամբերությամբ սպասում է առաջնեկի լույս աշխարհ գալուն:):

Աննա Դավթյանը


“Մեր նորաստեղծ ընտանիքում գեղեցիկ ավանդույթ է ձեւավորվել. դեռ կեսգիշերին շամպայնով ու նվերներով շնորհավորում ենք ծննդյան տարեդարձները”,-մեզ հետ զրույցում ասել է հոբելյարն ու հավելել, որ ամուսինը 25 շքեղ վարդ է նվիրել եւ հրավիրել գեղեցիկ ռեստորանում տոնական ընթրիքի.“Բացի այդ, ինձ է հանձնել իր սրտի բանալին` ոսկյա զարդի տեսքով:)”:

Աննա Դավթյանն` ամուսնու հետ


Աննային անչափ հուզել են ընկերների, նախկին գործընկերների եւ հարազատների հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները.“Այդ ուշադրությունն ու սերը համարում է ամենամեծ նվերը նրանց կողմից”:

Նա ծննդյան տարեդարձի տորթի մոմերը փչելիս միշտ երազանք է պահում, նշում է` դրանք միշտ կատարվում են, իսկ հերթական ցանկության մասին չի բարձրաձայնի, որպեսզի այն եւս իրականություն դառնա:):

Աննա Դավթյանը


Դերասանուհու խոսքով` թե՛ ինքը, թե՛ ամուսինը սիրում են միմյանց նվերներ ու հաճելի անակնկալներ մատուցել.“Շատ տպավորիչ էր 24-ամյակս: Դեռ նշանված էինք եւ մեկ օրով մեկնեցինք Սանկտ Պետերբուրգ: Զբոսնեցինք, այցելեցինք Էրմիտաժ, իսկ երեկոյան ընթրեցինք ռեստորաններից մեկում”:

BRAVO.am-ը շնորհավորում է Աննա Դավթյանին` մաղթելով թեթեւ հղիություն եւ բարեհաջող ծննդաբերություն:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Աննա Դավթյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW