Հունիսի 23-ից 25-ը Երեւանում կանցկացվի «Time For Kids» հիփ-հոփ մշակույթի եւ էքստրեմալ սպորտաձեւերի միջազգային ամենամյա փառատոնը: Բացումը տեղի կունենա հունիսի 23-ին, ժամը 14:00-ին, Պարույր Սեւակի 11 հասցեում: Այս մասին տեղեկացնում է փառատոնի կազմակերպիչ «Հայաստանի բրեյք դանսի ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը:
Փառատոնի հիմնական ծրագրում ընդգրկված են՝ բրեյք դանս (Bboying), բիթ բոքսինգ (Beatboxing), գրաֆիտի (Graffiti), դիջեյ (Djing), տոնախմբության վարպետ (MCing), իսկ Էքստրեմալ սպորտաձեւերից՝ պարկուր, ֆրիրան (Freerun, Parkour), Ժայռամագլցում (Cliffhanger), հեծանվային խաչաձեւում (BMX), գլորասահք (Skateboarding ), ցատկացանց (Batut), անվաչմուշկ (Rollers), բրեյք դանսի էլեմենտների եւ թեթեւ ատլետիկայի համադրություն (Breakletics), կապոեյրա
(Capoeira), սլեքլայն (Slackline), փողոցային բասկետբոլ (Streetball), ավտո-դրիֆտինգ (car drifting), բակային մարզումներ (Street Workout)։
Փառատոնի շրջանակում Հայաստան կժամանեն հիփ-հոփ մշակույթի հայտնի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Flying Steps խմբի ղեկավար, մեր հայրենակից Վարտան Բասիլը, Far For խմբի եւ ստեղծագործական միության հիմնադիր Banzay-ը, All The Most եւ Bring It Back խմբերի ղեկավարը եւ այլ մասնակիցներ Ֆինլանդիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Վրաստանից, Իրանից եւ այլ երկրներից։
«Time For Kids» փառատոնի յուրահատկությունն, ըստ կազմակերպիչների, այն է, որ հանդիսատեսը հնարավորություն կունենա անմիջականորեն շփվել արտերկրից ժամանած հանրահայտ արտիստների հետ: Կազմակերպվելու են պարային եւ սպորտային դասընթացներ, որոնք հնարավորություն կտան ձեռք բերել մասնագիտական նոր եւ թարմացված գիտելիքներ։
Փառատոնը հնարավորություն կստեղծի բրեյք դանսի եւ փիփ-հոփի Հայաստանյան եւ միջազգային պարային խմբերին միասնական հարթակում հանդես գալ, ցուցադրել իրենց ծրագրերը, Հայաստանի էքստրեմալ սպորտաձեւերի ֆեդերացիաներն ու ակումբներն էլ կներկայացնեն իրենց մարզաձեւերը։
Նշենք, որ շոու ծրագիրը եւ հիփ-հոփի, բրեյք դանսի եզրափակիչ մրցելույթները կանցկացվեն հունիսի 25-ին՝ Երեւանի Ազատության հրապարակում:
Ինֆորմացիան եւ լուսանկարները՝ «Հայաստանի բրեյք դանսի ասոցիացիա» ՀԿ-ի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: