×


Զառա Արամյան.“Միայն մեկ մարդ կա, ով իրավամբ գիտի իմ համով լինելը:)”

Ուրբաթ, 13-ը չարիքի եւ անհաջողության հետ կապողներին հակառակը կապացուցի Զառա Արամյանը: Հաղորդավարուհի-դերասանուհին BRAVO.am-ին պատմել է, որ 13 տարի առաջ դեկտեմբերի 13-ին` ուրբաթ, ամուսնացել է Արտաշես Գասպարյանի հետ եւ վայելում է ընտանեկան երջանկությունը :): 

Զառա Արամյանը


“Մեր ավագ որդին, որը ամուսնուս երեխան է, ինձնից փոքր է ընդամենը 12 տարով: Մեր հարսանիքի ազապ բաշին է եղել:): Արթուրն այժմ ամուսնացած է, ունի հրաշք կին ու դուստր: Իսկ համատեղ երկու երեխա ունենք. Էլենս եւ Գուրգենս մեր ընտանիքի ուրախությունն են”,-ասել է նա` հավելելով, որ փետրվարի 1-ին նշել են որդու 9-ամյակը:

Զառայի ընտանիքում ամենից առավել գնահատում են պարզությունն ու անկեղծ սերը, երեխայի ծննդյան տարեդարձն էլ մեծ տոնակատարության չեն վերածել, փոխարենը գեղեցիկ անակնկալ են մատուցել.“Ոմանք ամեն առիթ մեծ շուքով տոնում են, ցուցադրական բաներ անում, բայց իրարից զզվում են: Մենք երեկոյան հավաքվել ենք ծննդյան տորթի շուրջ, ուրախացել, տղաս էլ փչել է մոմերը: Ի դեպ, նա էլ մեզ է նվեր մատուցել. գերազանց առաջադիմությամբ է սովորում եւ իր ծննդյան օրը հրավիրված էր միջոցառման, որտեղ մրցանակ ստացավ”:

Զառա Արամյանի ընտանիքը

 
Տեւական դադարից հետո այժմ նա Հ2-ի եթերում վարում է իր հեղինակային “Համով զրույց” ծրագիրը, որը մոտ քսան տարվա պատմություն ունի.“Երբ այս նախագիծը դեռ ստեղծման փուլում էր, ինձ Համով Զառա անվանեց երջանկահիշատակ Ռոբերտ Մավիսակալյանը: Ինձ այդպես են ճանաչում, գիտեմ անգամ, որ բոլորի հեռախոսների մեջ համարս գրանցված է Համով Զառա անվան տակ: Միայն մեկ մարդ կա, ով իրավամբ գիտի իմ համով լինելը, բայց ինձ այդպես անվանելու կարիք չունի: Ամուսնուս համար ես իր Զառան եմ:)”:

Նրա խոսքով` հասցնում է համատեղել նկարահանումները, երեխաների խնամքն ու, իհարկե, խոհանոցային գործերը.“Ամուսինս շատ է սիրում իմ պատրաստած տոլման, ձուկը... Այս շարքը շարունակելի է:)”:

Զառա Արամյանն ամուսնու` Արտաշես Գասպարյանի հետ


Մեր հարցին, թե որն է իր ընտանիքի համերաշխության եւ ամրության գրավականը, Զառա Արամյանը պատասխանել է, թե խաղը.“Ես շատ եմ խաղում: Երբ սոսկալի թեժ խնդիր է լինում, հասկանում եմ, որ իմ քայլերով կարող եմ ավելի լրջացնել ու անդառնալի իրավիճակ ստեղծել, սկսում եմ խաղալ ու հումորով կարողանում եմ սուր անկյունները շրջանցել”:

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Զառա Արամյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW