×


Զատկի սեղանի գինիները․ ինչպես ճիշտ ընտրություն անել

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կամ Զատիկը այս տարի Հայաստանում կտոնեն ապրիլի 21-ին: Սուրբ Հարության տոնի սեղանի գլխավոր «զարդը» ներկած հավկիթն է: Ավանդաբար, տոնական սեղանին դրվում է նաեւ ձուկ, չամիչով փլավ, բանջարեղեն: Տոնական սեղանին գլխավոր «դեր» ունի նաեւ գինին, որը քրիստոնեության մեջ համեմատվում է Քրիստոսի արյան հետ եւ հայ եկեղեցու ծիսատոնական համակարգի անբաժանելի մասն է: Հնագույն ժամանակներից հայ ժողովուրդն ունեցել է գինի պատրաստելու եւ խմելու գեղեցիկ ավանդույթներ ու ծիսակատարություններ, բայց Խորհրդային Միության տարիներին, երբ նախապատվությունն առավել շատ տրվել է օղու օգտագործմանը, այդ ավանդույթները մոռացության են մատնվել:

BRAVO.am-ը Զատկի նախօրեին այցելել է «Արմենիա Վայն» գինեգործարան, զրուցել գլխավոր գինեգործ Գրիգոր Ալեքսանյանի հետ եւ պարզել, թե որ գինիներն արժե համտեսել Զատկի սեղանին։

«Արմենիա Վայն» գինեգործարանում


Գրիգոր Ալեքսանյանը սովորել է Գյուղատնտեսական ինստիտուտում, ապա ուսումը շարունակել է Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում, անցել է գինեգործության ու կոնյակագործության երկու ստաժավորում Ֆրանսիայում։ 2009 թվականից աշխատում է «Արմենիա Վայն» գործարանում։

«Վերջին տարիներին հայերը կիսաքաղցր գինիներից հետզհետե անցում են կատարում դեպի չոր գինիներ: Սրան հակառակ՝ Խորհրդային Միության ժամանակ հայկական ընտանիքներում սեղաններին հիմնականում դրվում էին կիսաքաղցր գինիներ, գինի խմողներն էլ, հիմնականում, կանայք էին: Վերջին շրջանում ամենուրեք անապակ գինիների օգտագործման միտում կա: Մարդիկ նաեւ ուշադրություն են դարձնում, թե որ ուտելիքի հետ ինչ տեսակի գինի պետք է խմել, եւ սա նպաստում է գինու նրբաճաշակ օգտագործման մշակույթի զարգացմանը»,- ասում է գինեգործ Գրիգոր Ալեքսանյանը:

«Արմենիա Վայն»-ի գլխավոր գինեգործ Գրիգոր Ալեքսանյանը


Զատկի սեղանի գինին եւս պետք է ընտրել՝ հաշվի առնելով այդ օրը մատուցվող ուտեստները:

«Հայտնի է, որ Զատկի սեղանին հիմնականում լինում է երեք տեսակի սնունդ՝ ձուկ, չամիչով փլավ եւ բանջարեղեն: Ես՝ որպես գինեգործ, խորհուրդ կտամ սկզբում ուտել ձուկը: Թեպետ եվրոպացիները սկսել են նաեւ կարմիր գինի օգտագործել ձկան հետ, բայց ես խորհուրդ եմ տալիս խմել սպիտակ անապակ գինի: «Արմենիա Վայն» ընկերությունն արտադրում է նմանատիպ մի շարք՝ «Արմենիա», «Նազանի», «Սեւուկ», «Երեւան», «Տակառ», «Թարիրի» սպիտակ անապակ գինիները»,- ասում է գործարանի գլխավոր գինեգործը:

Երկրորդ ուտեստի՝ չամիչով փլավի հետ Գրիգոր Ալեքսանյանը խորհուրդ է տալիս համտեսել կարմիր գինի.«Այս ուտեստի համար կառաջարկեմ մեր ընկերության հանրահայտ պրեմիում կարգի գինիները, դրանցից են՝ «Արմենիա» անապակ, «Երեւան» կարմիր անապակ գինիները: Պրեմիում կարգից խորհուրդ կտամ «Տակառ» գինին, սուպերպրեմիում կարգից՝ «Թարիրի» գինին»:

«Արմենիա Վայն» գինեգործարանում


«Արմենիա Վայն» գործարանի գինեգործն աղանդերի հետ առաջարկում է ըմպել դեսերտային գինիներ՝ սպիտակ կիսաքաղցր, կարմիր կիսաքաղցր կամ քաղցր. «Ինչպես նաեւ՝ մեր ընկերությունն առաջարկում է նռան գինի. ունենք նռան կիսաքաղցր ու քաղցր գինիներ, որոնք շատ լավ համադրվում են դեսերտային ցանկացած ուտեստի հետ»:

«Գինին խմում են ուրախ տրամադրությամբ, ուստի եկե՛ք այս ուրախ տոնին լցնենք բաժակները գինով՝ միմյանց հաղորդելով Հիսուսի հրաշափառ Հարության բարի լուրը»,- մաղթեց Գրիգոր Ալեքսանյանը։

«Արմենիա Վայն»-ի անուշահամ գինիների տեսականուն ծանոթացեք այստեղ:

Տեքստը՝ Անի Խչոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Մարիաննա Պետրոսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport