Զարուհի Բաբայանը Նոր տարվա նախաշեմին շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ լսելու մեկ այլ առիթ ունի. դեկտեմբերի 27-ին նա դարձել է 38 տարեկան: Երգչուհին BRAVO.am-ին տեղեկացրել է, որ ծննդյան օրը զբաղված է եղել ամանորյա նկարահանումներով, իսկ եզրափակել է ընտանիքի եւ մտերիմների հետ խնջույքով:
Զարուհի Բաբայանը
“Ուղիղ կեսգիշերին ամուսինս շնորհավորեց ու մատուցեց իր անակնկալը: Իհարկե, չեմ ասի` ինչ նվիրեց:): Առհասարակ խենթ անակնկալների սիրահար եմ, բայց օգտակար ու կիրառելի նվերներն էլ շատ գնահատում եմ”,-ասել է հոբելյարը` հավելելով, որ երեխաներն իրեն ուրախացրել են առավոտյան:
Պատկերացնո՞ւմ եք հավաքվածների սպասումով լի հայացքներն այն պահին, երբ Զառան տորթի մոմերը չփելը ձգձգում է` իր անթիվ-անհամար երազանքները պահելու համար:).“Վա~յ, ամեն տարի առաջին հերթին խաղաղություն եւ առողջություն եմ խնդրում բոլորիս համար: Բալիկներիս հետ կապված շատ նպատակներ ունեմ, դրանք եմ մտապահում...”:
Զարուհի Բաբայանն` ամուսնու հետ
Երգչուհու համար ամենահիշարժանն ու յուրահատուկն ամուսնական կյանքի ընթացքում իր առաջին տարեդարձն է.“Ես ու ամուսինս մեկնել էինք Փարիզ, անմոռանալի օր էր… :) Հետո ծննդյանս բոլոր տոները նշել ենք ընկերների ու բարեկամների շրջապատում, որոնք եւս շատ ուրախ են անցնում”:
BRAVO.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին եւ բարեմաղթանքներին:):
Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Զարուհի Բաբայանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: