Ռուսաստանաբնակ ջութակահար Էդգար Հակոբյանը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ իրականությանը չհամապատասխանող խոսակցություններ են տարածվել այն մասին, թե սիրային կապի մեջ է երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի հետ:
Ջութակահար Էդգար Հակոբյանը
Նա կարծում է` պատճառն իրենց հաճախ միասին տեսնելն է.“Մոտ երեք տարի առաջ էլ, երբ Լյուբայի հետ համերգի էինք Կիեւում, լուրեր տարածվեցին, որ նա կապվել է իրենից տարիքով փոքր ջութակահարի հետ եւ, Պուգաչովայից օրինակ վերցնելով, ամուսնացել:): Մարդիկ հակված են հավատալ նրան, ինչն իրենց համար հետաքրքիր է: Այսօր արվեստին քիչ են ուշադրություն դարձնում` մեծ տեղ տալով սկանդալային բամբասանքներին: Ի դեպ, քանի որ երգչուհու ամուսինը մտերիմ ընկերս է, ավելի դժվար է դառնում նրա կնոջ հետ սիրավեպ ունենալը:)”:
Էդգար Հակոբյանը հայտնել է, որ Լյուբով Ուսպենսկայայի հետ համագործակցում է 2006 թվականից` ելույթ ունենալով նրա համերգներին.“Մեկ ընտանիքի նման ենք դարձել եւ հյուրախաղերով միասին ճամփորդում ենք: Ամեն տարի հրավիրում է նաեւ Իսպանիա` իր վարձակալած վիլլայում միասին արձակուրդն անցկացնելու, բայց ծանրաբեռնված գրաֆիկիս պատճառով չէի կարողանում մեկնել: Այս անգամ ժամանակ գտա ու լավ ժամանակ անցկացրի Լյուբայի, ամուսնու եւ դստեր հետ”:
Լյուբով Ուսպենսկայան եւ Էդգար Հակոբյանը
Մեր հարցին, թե երգչուհին տեղյակ է շրջանառվող խոսակցություններին, ջութակահարը հետեւյալն է պատասխանել.“Նրան չի հետաքրքրում այս ամենը. իր երաժշտությամբ է զբաղվում` պատրաստվելով մենահամերգին: Ես ամուսնացած չեմ, իմ կյանքում շատ աղջիկներ կան, բայց ավելի երիտասարդ, քան` Լյուբան: Կարծում եմ, որ 59 տարեկան կինն ինձ այնքան էլ հարմար չէ: Կյանքս անցնում է գործ-աղջիկ-տուն բանաձեւով: Մեկ-մեկ, դե, ուտում էլ եմ:)”:
Էդգար Հակոբյանի մոսկովյան համերգն ու հյուրերը
Հոկտեմբերի 12-ին Մոսկվայի “Միր” համերգասրահում տեղի կունենա հայ ջութակահարի երաժշտական ներկայացումը, որին մասնակցելու են նաեւ իր մտերիմ գործընկերները.“Կերգեն “սիրելիս”` Լյուբա Ուսպենսկայան, Տիգրան Պետրոսյանը, Սոնան եւ ուրիշներ: Նրանց թվում էր նաեւ Մարգարիտա Պոզոյանը, բայց այս օրը Սոչիում կայանալիք հարսանիքին պետք է ելույթ ունենա: Հրավիրված են շատ-շատ “աստղեր”, ռուսական հայտնի նախագծերից հյուրեր են սպասվում, “Jazz Parking”-ի մասնակիցներն ու մի շարք մարզիկներ են ներկա լինելու: Կարելի է ասել, որ համերգս ավելի շատ հյուրերի համար. կոմերցիոն շահ չեմ հետապնդում”:
Ջութակահար Էդգար Հակոբյանը
Էդգարը սեպտեմբերին մասնակցել է “Երաժշտության շաբաթ Երեւանում” նախագծի բացման միջոցառմանը, սակայն ելույթ չի ունեցել.“Էմիլ Կարատն ինձ շատ մտերիմ անձնավորություն է, հրավիրեց փարթիին, որտեղ տեսա նաեւ Լերա Կուդրյավցեւային, ում հետ մտերիմ եմ: Ինչ վերաբերվում է նոր ելույթներին, այս տարի Երեւանում հանդես չեմ գա”:
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Էդգար Հակոբյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: