“Շանթ” հեռուստաընկերության “Քաղաքում” սերիալում Համբարձումի եւ Նիկայի դերակատարներ Էմիլ Գալստյանն ու Մանանա Գեւորգյանը սիրավեպ են սկսել: Երջանիկ զույգը չի թաքցնում ռոմանտիկ հարաբերությունները եւ BRAVO.am-ի հետ զրույցում հաստատել է այն:
Էմիլ Գալստյանը եւ Մանանա Գեւորգյանը
“Մանանայի հետ ընկերություն ենք անում շուրջ 2 ամիս: Նրա մաքուր սիրտը, պարզ հոգին, նվիրվածությունն ու այլ արժանիքներ, որ հազվադեպ են մեր օրերում, հենց սկզբից գրավել էին ինձ”,-ասել է դերասանը:
Մանանան էլ հետեւյալն է հավելել.“Էմիլի հետ առաջին անգամ ծանոթացել եմ մեկուկես տարի առաջ: Մինչ այդ նրան ճանաչում էի սերիալից: Իրական կյանքում շատ է տարբերվում Համբարձումից: Նա բարդ մարդ է, բայց ինձ համար իր հետ շատ հեշտ է”:
Էմիլ Գալստյանը եւ Մանանա Գեւորգյանը
Մեր հարցին, թե արդյոք նախատեսում են 2015 թվականին օրինականացնել իրենց հարաբերությունները, Էմիլ Գալստյանը պատասխանել է.“Իհարկե”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմիլ Գալստյանի եւ Մանանա Գեւորգյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: