×


Էմմա Բալբաբյանը՝ որդու հետ

Էմմա Բալբաբյանն առաջին անգամ հրապարակել է որդու լուսանկարները

Այս տարեսկզբին Էմմա Բալբաբյանի կյանքում սկսվեց նոր փուլ. լույս եկավ առաջնեկը՝ Հենրին: Միացյալ Նահանգներում բնակվող հաղորդավարուհին շուրջ տասն ամիս է՝ վայելում է մայրության բերկրանքը, օրերս էլ փոքրիկի հետ լուսանկարահանման է մասնակցել: Գեղեցիկ ֆոտոշարքը նա տրամադրել է BRAVO.am-ին:

-Հենրիի լույս աշխարհ գալն ի՞նչ փոխեց Ձեր կյանքում:
- Զավակիս ծնունդը փոխեց ամեն ինչ: Ինչպես բազմաթիվ մարդկանց դեպքում, ովքեր ծնող են դառնում, մեր կյանում նույնպես նա իր ծննդով բերեց լույս ու սեր:

Էմմա Բալբաբյանը՝ որդու հետ


-Շատ զույգեր դժվարանում են ասել երջանկության իրենց բանաձեւը եւ դա անում են ծնողներ դառնալուց հետո: Ինչպիսի՞ն է Ձեր ընտանիքի երջանկության բանաձեւը:
- Չեմ կարծում՝ երջանկության հստակ բանաձեւ ունենք ընտանիքում, բայց վստահ կարող եմ ասել, որ նրա ծնունդը կյանքին իմաստ տվեց:

-Խոսենք գործնականից: Դադարը որքա՞ն տեւեց:
- Հղիությանս 9-րդ ամսում դեռ եթերում էի: Տղաս 2 ամսական էր, արդեն վերադարձել էի աշխատանքի: Դա բնավորություն է:

-Աշխատանքային դադար գրեթե չի եղել: Այդ դեպքում ինչպե՞ս եք հասցնում համատեղել երեխայի խնամքի հետ:
-Փորձում եմ աշխատանքս համատեղել ամեն ինչի հետ: Մի փոքր բարդ է, մեղմ ասած, բայց ստացվում է:

Էմմա Բալբաբյանը՝ որդու հետ


-«Fashion with Emma» եւ «Նոր օր». աշխատանքային ծանրաբեռնվածությունը նո՞ւյնն է, թե՞, այնուամենայնիվ, փոփոխություններ կան:
-Ժամանակիս սղության պատճառով այժմ միայն «Նոր օր»-ն եմ վարում Գեւորգ Եղիազարյանի հետ:
 
-Առաջիկայում հնարավո՞ր է կրկին հեղինակային հաղորդում վարեք: Արդյո՞ք այն դարձյալ նորաձեւության մասին կլինի:
-Իհարկե, չեմ բացառում: Միայն ժամանակի խնդիր է:

-Ձեր որդու լուսանկարներն առաջին անգամ եք հրապարակում: Կխոսե՞ք ֆոտոշարքից:
-Այն իրականացնելու օրը շատ պատահական է ընտրվել: Առաջին անգամ էի աշխատում լուսանկարիչ Սեդա Ստեփանյանի հետ, բայց վստահ եմ`ոչ վերջին: Մտահղացումն ու ոճի գաղափարն իմն էր: Սպասված եւ ինձ համար ստացված ֆոտոշարք է, ինչի համար շնորհակալ եմ նրան:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Sed S photography-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport