×


Էմմիի անակնկալը մայրիկին եւ Եսայիի սիրո խոստովանությունը :)

Հոկտեմբերի 17-ին Նադեժդա Սարգսյանը նշել է իր ծննդյան տարեդարձը: Նրան, ինչպես սովորաբար, առաջինը շնորհավորել է երգչուհի դուստրը. “Կեսգիշերից րոպեներ առաջ դուրս եկավ սենյակից եւ ուղիղ ժամը 00:00-ին փուչիկներով, ծաղիկներով, իմ սիրած օծանելիքով շնորհավորեց տոնս: Ասաց, որ հրաշալի երեկո է կազմակերպելու, իսկ ես մի քիչ նեղվեցի, որովհետեւ չէի ուզում նշել”,- BRAVO.am-ի հետ զրույցում անկեղծացել է հոբելյարը:

Էմմին եւ Նադեժդա Սարգսյանը


“Հոգնած էի. նոր ենք ավարտել “Երեւանն է կանչում” մրցույթը: Նաեւ տխուր է, որ եւս մեկ տարով մեծանում եմ: Բայց Էմման այս անգամ եւս իր անակնկալը մատուցեց. ուրախ երեկո անցկացրինք մեր հարազատ-բարեկամների հետ”,- պատմել է նա` տեղեկացնելով, որ իր ծննդյան տոնին հայտնիներից մասնակցել է նաեւ Շուշան Պետրոսյանը: 

Նադեժդա Սարգսյանն ասել է` հազարավոր շնորհավորանքներ է ստացել աշխարհի տարբեր անկյուններից: Նշենք, որ երգչուհի-պրոդյուսերի “ֆեյսբուքյան” էջում ծննդյան տարեդարձի կապակցությամբ մի քանի լեզվով սիրո խոստովանություն է արել Եսային :) “Զենքիդ փամփուշտը լինեմ”,-գրել է ֆրանսահայ երգիչը:

Նադեժդա Սարգսյանը եւ Եսային


Խոսելով Էմմիից` նա հայտնել է, որ երգչուհին սիրում է անակնկալներ մատուցել դեռ մանկուց. “Առիթների ժամանակ բակում փոքրիկ ներկայացումներ էր կազմակերպում` շնորհավորելով թե′ ինձ, թե′ հայրիկին, թե′ տատիկին”:

Նադեժդա Սարգսյանի համար ամենատպավորիչ անակնկալը մեկ տարվա պատմություն ունի. “Անցած տարի ծննդյանս տարեդարձի օրը մտա տուն, մթության մեջ վառեցի լույսն ու տեսնեմ մոտ 40 հոգի` մեր շոու բիզնեսի ներկայացուցիչներ, բարեկամներ, հարազատներ, սպասում են ինձ: Դարձյալ էմմայի կազմակերպածն էր”:

Նադեժդա Սարգսյանը


BRAVO.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին ու բարեմաղթանքներին:):

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Նադեժդա Սարգսյանի անձնական արխիվից  եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW