×


Էմմիի` նվերներով վերադարձն ու Նադեժդա Սարգսյանի մեկնումը :)

Նադեժդա Սարգսյանի բնակարանն ու աշխատավայրը` Երեւանի մշակույթի պետական քոլեջը, երեկվանից լեցուն են ծաղկեփնջերով. հոկտեմբերի 17-ին երգչուհին հայրենիքում նշել է ծննդյան տարեդարձը, իսկ արդեն այսօր, ինչպես հայտնել է BRAVO.am-ին, Մոսկվայում է:

Էմմին եւ Նադեժդա Սարգսյանը


“Տոն կազմակերպելը պարտադիր չեմ համարում, կարեւորն այն է, որ սիրում են, հիշում եւ գնահատում: Շատ եմ ուրախացել շնորհավորական բոլոր հեռախոսազանգերից եւ նամակներից”,-ասել է հոբելյարը: 

Դեռ նախորդ տարի պատմել ենք  Էմմիի մատուցած անակնկալների մասին: Երգչուհին երեկ երեկոյան է վերադարձել Միացյալ Նահանգներից, որտեղ մեկնել էր “Երգ երգոց”-ի համերգին մասնակցելու, եւ մայրիկին կրկին զարմացրել է իր գեղեցիկ նվերներով:):

Նադեժդա Սարգսյանը


59-ամյա Նադեժդա Սարգսյանը մեզ հետ զրույցում ասել է, որ այսօր շատ երազանքներ ունի` առանձնացնելով իր համար ամենակարեւորը.“Ցանկանում եմ առողջություն թե՛ դստերս, թե՛ ինձ: Այս 2 տարին Էմմին իր ժամանակի մեծ մասն ինձ է հատկացրել, այդ իսկ պատճառով ուզում եմ Աստծուց առողջություն խնդրել, որպեսզի կարողանանք իրագործել մեր բոլոր ծրագրերը”:

Ի դեպ, երգչուհին Ռուսաստանի մայրաքաղաք է մեկնել` աջակցելու 3 սաներին, որոնք մասնակցում են մանկական “The Voice” նախագծին եւ փորձելու են հաղթահարել “Կույր լսումներ” փուլը.“Աշակերտներ ունեմ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Երբեմն նրանք են ժամանում Երեւան, երբեմն էլ պարապմունքներին օգնության է հասնում “skype”-ը”:

BRAVO.am-ը շնորհավորում է Նադեժդա Սարգսյանին` մաղթելով առողջություն եւ նպատակների իրականացում:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Նադեժդա Սարգսյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW