×


Էմմին, Արամ Mp3-ը, Նուռը, Սահակյանցները եւ ուրիշներ Սիրահարների այգում նշել են Վարդավառը :)

Այսօր քաղաքի միակ վայրը, որտեղ մեծ ու փոքր թրջվել են բացառապես իրենց կամքով, Սիրահարների այգին էր:) Հենց այստեղ է անցկացվել դիզայներ Արա Ասլանյանի եւ “MAROG Marketing”-ի կազմակերպած “Վարդավառ 2013” միջոցառումը, որի մուտքը եղել է առանց ջրով լի դույլերի:

"Վարդավառ 2013"-ի մասնակիցները


Միջոցառման թիրախում եղել են լուսանկարիչներ Դավիթ Գալստյանի, Վահան Ստեփանյանի, Արմեն Աղայանի, Արտաշես Մարտիրոսյանի եւ Առնոս Մարտիրոսյանի “տաղավարները”, որտեղ նրանք բոլոր ցանկացողներին լուսանկարել են ամենատարբեր իրավիճակներում` ջրով լի փուչիկի տակ, վարդի թերթիկներով լի արհեստական լճակում կամ էլ, օրինակ, փոքրիկ ջրվեժի տակ:):

Դիզայներ, "Վարդավառ 2013"-ի կազմակերպիչ Արա Ասլանյանը


Նշենք, որ խոստացվածի պես, ժամանակ առ ժամանակ ֆոտոխցիկն իրենց ձեռքն են վերցրել ու պրոֆեսիոնալներին փոխարինել են սիրված ու հանրահայտ մարդիկ, որոնց թվում` Էմմին, Արամ Mp3-ը, Նուռը, Եգոր Գլումովը, Վահան Արծրունին, Դավիթ Սահակյանցը եւ ուրիշներ:

Սիրահարների այգում նշել են Վարդավառը


Դիզայներ, ոսկերիչ, քանդակագործ Նուռին այնքան է դուր եկել նախաձեռնությունը, որ BRAVO.am-ի հետ զրույցում խրախուսել է Արա Ասլանյանին ամեն տարի կազմակերպել այս միջոցառումը.“Նոր է, կրեատիվ ու պոզիտիվ: Շարունակական բնույթ կրելու դեպքում ես պատրաստ եմ ամեն տարի այս օրերին լինել Հայաստանում` հատուկ այս տոնին մասնակցելու նպատակով:)”:

Արամ Mp3-ը եւ Էմմին մասնակցել են "Վարդավառ 2013"-ին


Թաց ֆոտոսեսիաներին զուգահեռ այգում երգիծանկարիչ Վրեժ Քասունին ստեղծել է ներկաների նկարների էսքիզները, “Միհր” թատրոնը հանդես է եկել գեղեցիկ բեմադրությամբ, կազմակերպվել են հին հայկական ամենատարբեր խաղեր, համեղ հյուրասիրություն եւ այլն: “Վարդավառ 2013”-ի երաժշտական մասն ապահովել է Դիջեյների հայկական ասոցիացիան:

Նուռը մասնակցել է "Վարդավառ 2013"-ին


Մեզ հետ զրույցում Արա Ասլանյանը խոստովանել է, որ մանկուց երազել է առագաստանավորդ լինել.“Այդ իսկ պատճառով էլ ջրի հետ կապված ամեն ինչ ինձ հոգեհարազատ է: Որոշել եմ այսուհետ ամեն տարի անպայման կազմակերպել այս միջոցառումը”:

BRAVO.am-ը "Վարդավառ 2013"-ի ինֆորմացիոն հովանավորն է:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի  /BRAVO.am/ 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW