Էմմիի հաճախակի այցերը Միացյալ Նահանգներ, պարզվում է, միայն գործնական ու հանգստի նպատակով չէին: Քիչ առաջ երգչուհին “ֆեյսբուքյան” իր էջում երկրպագուներին հայտնել է, որ ամուսնացել է:):
Էմմին ամուսնացել է
Նա գրել է, որ երկար եմ սպասել կյանքի ամենակարեւոր լուրով կիսվելու համար.“Հասունացել է պահը ուրախ լուրը պատմել նաեւ իմ սիրելի լսարանին ու մարդկանց, ովքեր հետաքրքրված են իմ կյանքով. ամիսներ առաջ օրինականացրի հարաբերություններս սիրելիիս հետ: Անչափ երջանիկ եմ սիրելի ամուսնուս կողքին”:
Երգչուհին տեղեկացրել է, որ ամուսինը հանրային մարդ չէ.“Նա սովոր չէ լրատվամիջոցների, լսարանի ուշադրությանը: Հուսով եմ` կհարգեք անձնական կյանքի մեր գաղտնիության իրավունքը”:
Էմմին ամուսնացել է
Էմմին նաեւ նշել է` թեեւ իր ընտանիքը կազմավորվել է Միացյալ Նահանգներում, միեւնույն է` Հայաստանի հետ կապը երբեւէ չի ընդհատվի:
BRAVO.am-ը շնորհավորում է Էմմիին` մաղթելով հարատեւ սեր եւ ամուր ընտանիք:
BRAVO.am
Լուսանկարները` Էմմիի "ֆեյսբուքյան" էջից
Թոփ լուսանկարը` Արտյոմ Հարությունյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: