Էնջլն իր մտերիմների ու գործընկերների հետ երեւանյան ռեստորաններից մեկում հուլիսի 18-ին նշել է ծննդյան 20-ամյակը:): Խնջույքը կազմակերպելու հարցում երգչուհուն օգնել է մայրիկը` ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանը:
Էնջլը, Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը
Նա նշել է, որ սիրում ու ամեն տարի նշում է իր ծննդյան տարեդարձը, իսկ 20-ամյակին երկար է պատրաստվել. “Սիրում եմ, որ այդ օրը շատ մարդկանցով եմ շրջապատված լինում: Այս անգամ էլ նախատեսվածից ավելի լավ անցավ ոչ միայն ինձ, այլեւ հյուրերի համար: Բոլորս լավ զվարճացանք ու պարեցինք, ամեն ինչ իմ սրտով էր: Չեմ ստի, եթե ասեմ` սա իմ լավագույն տարեդարձն էր”:
Էնջլի խոսքերով` ստացել է բազմաթիվ նվերներ, ծաղիկներից մինչեւ իր սիրելի Մեծ Բրիտանիայի դրոշով հովանոց:). “Ինքս դժվարությամբ եմ ինձ համար գնումներ անում, բայց հետաքրքիր նվերները շատ էին”:
Արսեն Գրիգորյանը, Էնջլը եւ Անահիտ Աղասարյանը
Ի դեպ, Angel-ն ու Նազենի Հովհաննիսյանը ծնվել են նույն օրը: Երգչուհու տրամադրած լուսանկարներից պարզ է դառնում, որ մի քանիսը հասցրել են ներկա լինել երկուսի խնջույքին էլ:). “Հետաքրքիր է, որ ամեն տարի մենք ունենում ենք ընդհանուր հյուրեր, որոնք մի տեղից մյուս տեղն են շտապում: Կարծես ավանդույթ է դարձել, շնորհակալ եմ, որ եկել են ու իմ ուրախության մասնակիցը դարձել”:
Էնջլը ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանի հետ
Երգչուհին պլանավորել էր իր ծննդյան տարեդարձի օրը նոր տեսահոլովակի պրեմիերան անել, նորաձեւության ցուցադրություն ու լուսանկարների ցուցահանդես կազմակերպել, բայց այդ ամենը հետաձգվել է, հավանաբար տեղի կունենա օգոստոսին:
Նախատեսված միջոցառման կազմակերպչական հարցերով զբաղվում է Էնջլի մայրը` Լուսինե Մարտիրոսյանը. “Իմ լուսանկարներով ֆոտոշարքի հետ այլ բաներ եմ մտածել. լինելու է համերգային փոքր ծրագիր, որի շրջանակում ինձնից բացի ուրիշներն էլ ելույթ կունենան”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էնջլի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: