Էրիկ Անթառանյանն այսօր` նոյեմբերի 8-ին, երկրորդ անգամ հայր է դարձել: Հեռուստահաղորդավարի կինը` Իզաբելլա Մանասարյանը, նրան կրկին որդի է պարգեւել:
Էրիկ Անթառանյանը կրկնակի հայր է դարձել
BRAVO.am-ի հետ զրույցում քիչ առաջ Էրիկը հայտնել է, որ “Էրեբունի” բժշկական կենտրոնի ծննդատանն է, արդեն տեսել ու գրկել է նորածին որդուն:):
Էրիկ Անթառանյանը կրկնակի հայր է դարձել
Փոքրիկին անվանակոչել են Դավիթ.“Տղաս է որոշել եղբոր անունը, մենք էլ համաձայնել ենք: Կինս իրեն լավ է զգում, առողջ երեխա ենք ունեցել: Ուրախությունս այս պահին տասնապատկվել է”,-ասել է երջանիկ հայրիկը:
BRAVO.am-ը շնորհավորում է երջանիկ ծնողներին` նորածին Դավթին եւ բոլոր երեխաներին մաղթելով առողջ ու անհոգ մանկություն:
BRAVO.am
Լուսանկարները՝ Էրիկ Անթառանյանի անձնական արխիվից եւ Առաջին ալիքի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: