×


Թամար Կապրելյանի նվերը «Եվրատեսիլ-2015»-ի մասնակիցներին

“Genealogy” խմբից Թամար Կապրելյանը հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել: Հավատարիմ մնալով «Եվրատեսիլ»-ի «Կառուցելով կամուրջներ» կարգախոսին` հայ մասնակիցները նոր կամուրջ են կառուցում մրցույթի այս տարվա մասնակից այլ երկրների ներկայացուցիչների հետ: Թամար Կապրելյանը, Ստեֆանի Թոփալյանը, Մերի-Ջին Օ՛Դոհերթի Վասմաթզյանը, ինչպես նաեւ Ալբանիայի, Էստոնիայի եւ Հունաստանի ներկայացուցիչներն օրերս ձայնագրել են նոր երգ, որի երաժշտության եւ խոսքերի հեղինակը Թամար Կապրելյանն է:

Թամար Կապրելյանը


“The Otherside” (“Մյուս կողմը”) խորագրով երգի հեղինակ Թամար Կապրելյանի խոսքով` այս համագործակցությունը նպատակ ունի առավել սերտացնել մասնակիցների շփումը.«Երաժշտությունը միացնում է մեզ, որովհետեւ այն վեր է ամեն ինչից: Մենք տարբեր ենք, իհարկե, բայց երաժշտությունը մեծ եւ ընդհանրացնող ուժ ունի: Այն միավորում է, փոշիացնում մշակութային տարբերությունները եւ փակում առկա ճեղքերը: Հուզմունքս եւ պատասխանատվությունը շատ մեծ է, քանի որ իմ հեղինակած երգն ենք ձայնագրում, այնուամենայնիվ, կարծում եմ, որ արդյունքը հետաքրքիր ու գոհացնող կլինի»:

\"Եվրատեսիլ 2015\"-ի մասնակիցները կատարում են Թամար Կապրելյանի հեղինակած երգը


Երգը խաղաղության եւ միասնության կոչ է, ինչպես նաեւ յուրահատուկ նվեր մրցույթի 60-րդ հոբելյանին: 

Տեղեկատվությունը եւ լուսանկարները` Առաջին ալիքի

 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW