Պարուհի, օդային ակրոբատ, էկզոտիկ կենդանիներ վարժեցնող Թինա Քեյը պատրաստվում է առաջին անգամ մայրանալ: Հղիության ընթացքում նա շարունակում է աշխատել, ելույթ ունենալ տարբեր միջոցառումներին` չմոռանալով հետեւել բժիշկների խորհուրդներին:):
“Բժիշկների կանխորոշմամբ` բալիկս կծնվի դեկտեմբերի սկզբին”. Թինա Քեյ
“Հղիությունս արդեն փոքր-ինչ խանգարում է, որ ակտիվորեն աշխատեմ: Բժիշկների կանխորոշմամբ` բալիկս կծնվի դեկտեմբերի սկզբին, ասել են` աղջիկ է: Անունը դեռ չենք որոշել: Կարեւորն առողջ բալիկ ծնվի: Երեխայի խնամքի ամբողջ պարագաները քույրիկս Լոնդոնից է ուղարկելու, այստեղից գրեթե ոչինչ չեմ գնում”,-նշել է ապագա մայրիկը:
Թինա Քեյը
Թինա Քեյը BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ հղիության ընթացքում ակրոբատիկ հնարքների չի դիմում:). “Ինձ համար վտանգավոր մի քանի միջադեպ եղավ, բայց այդ ամենը հաղթահարեցի: Սպասում եմ, որ երեխան առողջ կծնվի”:
31-ամյա պարուհու կարծիքով` կարողացել է ստեղծել լավ կարիերա, իսկ այժմ մայրանալու ժամանակն է. “Հասուն տարիքում այլ զգացողություն ես ունենում, ամեն ինչ ավելի գիտակցված է: Ես երիտասարդ լավ տարիներ եմ անցկացրել, կարծում եմ` կյանքս ճիշտ եմ ապրել: Հիմա ամուսնուս` Մովսեսի հետ սպասում ենք` երբ ենք ծնողներ դառնալու”:
Պարուհի, օդային ակրոբատ, էկզոտիկ կենդանիներ վարժեցնող Թինա Քեյը
Թինա Քեյը բացի դասավանդելուց, հաճախ իր պարային համարներով մասնակցում է միջոցառումների, խնջույքների ու համերգների. “Միջոցառումներին ոչ միայն օդային ակրոբատիկայով եմ զբաղվում, այլ նաեւ երգում եմ: Հիմա հանգստի շրջան է, սեպտեմբերից նորից սկսվելու են պարապմունքները, հղիությունից հետո էլի կշարունակեմ դասավանդել”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Թինա Քեյի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: