×


Թինա Քեյ. “Պետք է միշտ Կամիլլա-Էսմեռալդայի կողքին լինեմ”

Պարուհի, օդային ակրոբատ, կենդանիներ վարժեցնող Թինա Քեյը դստրիկին` Կամիլլա-Էսմեռալդային, խնամելուց բացի, շարունակում է դասավանդել իր ստուդիայի սաներին, զբաղված է շրջագայությունների ու համերգային ծրագրերի նախապատրաստական աշխատանքներով:

Թինա Քեյը դստեր հետ մասնակցել է Նարբեի եւ Աստղիկի հարսանիքին


Ամիսներ առաջ BRAVO.am-ը պատմել էր, որ Թինան իր 19-ը օրական փոքրիկին տարել է դերասաններ Նարբեի եւ Աստղիկի հարսանիքին, հիմա էլ մայր ու դուստր եթե բաժանվում են, ապա շատ կարճ ժամանակով.“Նրան հավելյալ կերակուրներ չեմ տալիս եւ պետք է միշտ կողքին լինեմ: Աղջկաս խնամելու հարցում ինձ շատ է օգնում մայրս: Երբ մի փոքր էլ մեծանա, կարծում եմ` ավելի հանգիստ կլինեմ ու կկարողանամ իրագործել ստեղծագործական բոլոր ծրագրերս”:

Թինա Քեյը


Մեզ հետ զրույցում պարուհին նշել է, որ առաջիկայում համերգով հանդես կգա Ստավրոպոլում, իսկ իր առաջնային նպատակներից է Երեւանում մենահամերգ ունենալը.“Նաեւ մտադրություն ունեմ սաներիս ներկայացնել Թբիլիսիում եւ Գելենջիկում կայանալիք պարային եւ կրկեսային միջազգային մրցույթներում”:

Թինա Քեյի դուստրը` Կամիլլա-Էսմեռալդան


Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Թինա Քեյի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW