×


Թինա Քեյ.“Ծննդյանս տարեդարձը նշում եմ 5 տարին մեկ:)”

Պարուհի, օդային ակրոբատ Թինա Քեյը մայիսի 10-ին դարձել է 33 տարեկան: Նա BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ իր համար տոնական օրն անցկացրել է մեծամասամբ աշխատանքային մթնոլորտում, տորթ էլ չի գնել, քանի որ մտերիմներն առանց դրա իրեն այցի չեն գալիս:):

Թինա Քեյը դարձել է 33 տարեկան


“Առաջին շնորհավորանքը ստացել եմ Իսպանիայում բնակվող մտերիմ ընկերոջիցս` պլաստիկ վիրաբույժ Նարեկ Կարակելյանից: Իսկ դուստրս` մեկուկես տարեկան Կամիլլա-Էսմեռալդան, միայն հաջորդ տարի կկարողանա հստակ արտաբերել իր բարեմաղթանքը:)”,-ասել է հոբելյարը:

Թինա Քեյը` դստեր հետ


Թինան տեղեկացրել է, որ ծննդյան տարեդարձի օրն իր պարի դպրոցի սաների հետ նախապատրաստվել է “Նոր շունչ” մրցույթի եզրափակիչ փուլին.“Աշխատանքային բուռն գործունեությանս պատճառով այնպես է ստացվել, որ 5 տարին մեկ եմ նշել տարեդարձս: Հավանաբար, հաջորդը 35-ամյակս կտոնեմ: Անկեղծ ասած, ռեստորանային խնջույքներից հոգնել եմ, քանի որ նաեւ այդ միջավայրում եմ աշխատում”:

Թինա Քեյը` դստեր հետ


Խոսելով նվերներից` պարուհին առանձնացրել է վարդագույն պիոնների երեք փունջը.“Յուրահատուկ շատ նվերներ եմ ստացել իմ կյանքում: Երկրպագուներիցս մեկը ճանապարհս պատել էր կարմիր վարդերով, բայց ամենամեծ եւ սպասված նվերը դուստրս է, պարգեւը` մայրս, շնորհը` արվեստս”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Թինա Քեյի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW