×


Ժակը կրկին հայր կդառնա

Աշնանը լույս աշխարհ կգա Հակոբ Պապիկյանի` Ժակի եւ Եվա Բաբայանի երկրորդ երեխան: BRAVO.am-ի հետ զրույցում հաղորդավարը խոստովանել է, որ վաղուց էին ցանկանում կրկին ծնողներ դառնալ.«Ինչ-ինչ պատճառներով ուրախալի լուրն իրեն սպասեցնել էր տալիս: Ինչպես ասում են` ամեն բան Աստծո կամքով ու իր ժամանակին է լինում, ուրեմն` ժամանակը հիմա է»:

Ժակը` կնոջ հետ


Ամուսինները դեռ չեն պարզել երեխայի սեռը.«Եվան աղջիկ է ուզում, իսկ ինձ համար միեւնույն է, կարեւորն՝ առողջ ծնվի: Վերջին շրջանում այնքան վատ բաներ ենք տեսնում ու լսում, որ այդքանից հետո չեմ կարծում, որ արժե սեռը կարեւորել, հատկապես այն դեպքում, երբ երրորդ երեխա ունենալու ցանկություն ունենք:)»:

Նրանց դուստրը՝ 11-ամյա Սիլվիան, անհամբերությամբ սպասում է փոքրիկի լույս աշխարհ գալուն.«Աղջիկս վաղուց էր երազում քույր կամ եղբայր ունենալ: Վերջապես նրա երազանքը կիրականացնենք»:

Ժակի ընտանիքը


Խոսելով ամառային հանգստից՝ Ժակն ասել է.«Կնոջս վիճակից ելնելով՝ այժմ հեռու երկիր մեկնել չենք կարող: Հանգստյան օրերին փորձում ենք քաղաքի շոգից փախչել ու Հայաստանի գեղատեսիլ վայրերում հանգստանալ: Եթե ստացվի, առաջիկայում մի քանի օրով Բաթում կգնանք ու կվայելենք Սեւ ծովը»:

BRAVO.am-ը թեթեւ հղիություն եւ ծննդաբերություն է ցանկանում Ժակի կնոջն ու բոլոր ապագա մայրիկներին:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am /
Լուսանկարները՝ Ժակի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW