×


Ժակլին Սարխոշյանի ամուսնու եւ դստեր մատուցած անակնկալն ու Ապարան հասնելու առիթը :)

Բալետի պարուհի Ժակլին Սարխոշյանը երեկ` հունվարի 26-ին, նշել է 39-րդ տարեդարձը: Հոբելյարին ուղիղ կեսգիշերին անակնկալի են բերել դուստրն ու ամուսինը, որոնք անջատել են տան էլեկտրականությունը, վառել տորթի մոմերը եւ ծաղիկներով, փուչիկներով շնորհավորել նրան:):

Ժակլին Սարխոշյանը


“Աղջիկս ընկերուհու օգնությամբ ինձնից գաղտնի տորթ էր թխել, նաեւ ամուսնուս հետ ընտրել էին իմ սիրելի դաշտային ծաղիկները: Ինձ համար շատ հաճելի էր, որ տորթն իր ձեռքով էր պատրաստել ու զարդարել:)”,-BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարուհին: 

Իսկ արդեն ցերեկը Ժակլինն իր դստեր հետ գնացել է տոնական գնումների.“Լիլկայի հետ մանկացել էի, ատրակցիոնններով էինք խաղում, իսկ հետո նա ինձ տանում էր խանութներ եւ իր ճաշակով զգեստներ ընտրում: Երեկոյան էլ ամուսնուս պարի փորձից հետո միասին գնացինք Ապարան` գնելու իմ սիրելի փախլավան: Չնայած` պարուհիների համար խրախուսելի չէ, որ գիշերն ուտեն, բայց ես դիետաների չեմ հետեւում, զբաղված գրաֆիկ ունեմ եւ անկանոն եմ սնվում”: Ի դեպ, 18-ամյա աղջնակը մայրիկի մասնագիտական ուղին չի ընտրել. սովորում է Սլավոնական համալսարանի “Գովազդ եւ հանրային կապեր” բաժնի առաջին կուրսում:

Ժակլին Սարխոշյանն` ամուսնու` Կարեն Մատինյանի հետ


Բալետի պարուհին եւ Կարեն Մատինյանը, որը դասավանդում եւ պարում է “Բարեկամություն” անսամբլում, վերջերս են ամուսանցել, սակայն միմյանց մանկուց են ճանաչում. սովորել են նույն դասարանում.“Մենք հիմա քաղաքացիական ամուսիններ ենք, բայց հուսով ենք, որ հարսանիք կանենք, եւ ես հարսի զգեստ կհագնեմ: Կարենն ու Լիլկան շատ լավ հարաբերություններ ունեն, ընկերներ են, այլապես միասին ինձ համար անակնկալ չէին անի, մանավանդ առաջին անգամ չէ. միշտ իմ ներկայացումներից առաջ երկուսով ծաղիկներ են ընտրում, իսկ ստեղծագործական գործունեությանս 20-ամյակի երեկոյի համար վահանակներ էին պատրաստել, որոնց մասին եւս տեղյակ չէի”:

Ժակլին Սարխոշյանի ծննդյան տարեդարձի տորթը թխել է դուստրը


Ժակլինը դասավանդում է Պարարվեստի ուսումնարանում, ունի իր առանձին ստուդիան, մտադիր է ժամանակավոր Հայաստանից դուրս աշխատել եւ դեռ չգիտի` 40-ամյակը որտեղ կնշի, սակայն հիշում է, թե ինչպես է 31-ամյակի օրն անցկացրել օդանավակայանում.“Վերադառնում էինք մոսկովյան հյուրախաղերից, սակայն Հայաստանում վատ եղանակի պատճառով չվերթները հետաձգվել էին:)”:

BRAVO.am-ը շնորհավորում է Ժակլին Սարխոշյանին` մաղթելով երջանկություն եւ ստեղծագործական նորանոր վերելքներ:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Ժակլին Սարխոշյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW