Ժաննա Բուտուլյանը, ում հեռուստադիտողը ճանաչեց «Դժվար ապրուստ» սերիալից, այս շրջանում բուռն ստեղծագործական գործընթացում է: Նա նկարահանվում է «Առաջնորդները» հեռուստանովելում, ինչպես նաեւ ռեժիսոր Կարեն Բաբաջանյանի «Արամմա» արկածային կատակերգությունում: Մեր զրույցի ընթացքում պարզեցի, որ ցուրտ եղանակն այնքան էլ Ժաննայի սրտով չէ, բայց անկախ եղանակից, նա ակտիվ է ու փորձում է ամեն բան հասցնել:
Ժաննա Բուտուլյանը եւ Կարեն Բաբաջանյանը
«Շատ եմ կարեւորում «Արամմա»-ում իմ մասնակցությունը: Կարենի հետ աշխատելն, ինքնին, շատ հետաքրքիր է: Ֆիլմը հին վայրի ցեղի մասին է, ես էլ մարմնավորում եմ այդ ցեղի «գլամուրնիին»: Նկարահանող խմբին միացա մի քիչ ուշ, այդ պատճառով Երեւանից Լաստիվեր հասել եմ մենակ՝ առանց գործընկերներիս: Ճանապարհից արդեն սկսվեցին արկածները: Լավ մարդկանց հետ ծանոթացա, իսկ հին գործընկերներիս հետ ավելի մտերմացա: Հենց առաջին իսկ օրը վնասվածք ստացա, գիշերն էլ դաշտամուկը կերավ իմ տարած շոկոլադը: Իսկապես, նկարահանումներն անցնում էին շատ ուրախ: Վստահ եմ՝ հանդիսատեսին ֆիլմը դուր կգա»,-նշեց Ժաննան` չբացելով ֆիլմի սյուժետային գաղտնիքները:
Ժաննա Բուտուլյանը` «Արամմա» ֆիլմի նկարահանումներին
Ի դեպ, «Արամմա» արկածային կատակերգության սցենարի հեղինակներն են Վահե Հովհաննիսյանը եւ Խաչատուր Առաքելյանը: Ֆիլմում կարող եք տեսնել նաեւ Գոռ Հակոբյանին, Անդրանիկ Հարությունյանին, Կարինե Եսայանին, Արսեն Գրիգորյանին, Մարիամ Ադամյանին եւ այլոց:
Ժաննա Բուտուլյանը` «Արամմա» ֆիլմի նկարահանումներին
Ժաննայի անձնական կյանքում դեռեւս էական փոփոխություններ չկան. նրա սիրտն ազատ է.«Ընտանիք կազմելու հարցում բնավ չեմ շտապում: Եթե նույնիսկ 40 տարեկան լինեմ, չեմ ամուսնանա այն պատճառով, որ ժամանակն է: Ամեն բան իր ժամանակին կլինի: Այժմ կողքիս չկա այն տղամարդը, ում հետ պատրաստ եմ կազմել իմ երազած ընտանիքը»,-եզրափակեց նա:
Տեքստը` Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ժաննա Բուտուլյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: