×


Ինգա Արշակյան.«Ամենամեծ սպասելիքս առաջնեկիս ծնունդն է»

BRAVO.am-ը շարունակում է անցնող տարին ամփոփել հայտնիների հետ։ 2015 թվականի իրենց ձեռքբերումների մասին են խոսել Արշակյան քույրերը, որոնց երեկ հանդիպել ենք Օպերային թատրոնի տոնական համերգին։

Ինգա Արշակյանն` ամուսնու հետ


Ինչպես հայտնել են երգչուհիները, ունեցել են բազմաթիվ ելույթներ Հայաստանում ու արտերկրում, տարեսկզբին թողարկել են «Ապրելու ապրիլ» երգի հիման վրա նկարահանված երկու տեսահոլովակները։

Այս տարին բուռն եւ հագեցած էր Ինգա Արշակյանի համար. նա մայիսին «Genealogy» նախագծի կազմում մասնակցել է «Եվրատեսիլ 2015»-ին, այնուհետեւ հունիսին ընտանիք է կազմել։ Մայրանալ պատրաստվող երգչուհուն ետնաբեմում ուղեկցում էր ամուսինը՝ Աշոտ Սահակյանը։

Ինգան BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ նշանակալից է համարում իր կյանքի նոր փուլը.«Ամուսնությունն ու համատեղ կյանքը փոխում է աշխարհայացքն ու մեծացնում պատասխանատվությունը։ 2016-ի ամենամեծ սպասելիքս առաջնեկիս լույս աշխարհ գալն է»:

Անուշ եւ Ինգա Արշակյանները


Անուշ Արշակյանն էլ օրեր առաջ վերադարձել է Միացյալ Նահանգներից, որտեղ մասնակցել է «Երգ երգոց»-ի համերգին. «Երգչի համար ցանկացած բեմել արդեն նվաճում է։ Ինձ համար ամենակարեւորից մեկը հենց Օպերայում տոնական համերգին իմ ուսուցչի դիրիժորությամբ ելույթն էր»։

Արշակյան քույրերն Ամանորը կդիմավորեն ընտանիքի հետ.«Որոշ տարիների աշխատել ենք, սակայն ուղիղ կեսգիշերին եղել ենք հարազատների շրջապատում։ Այն ժամանակ հայրիկս ողջ էր, եւ լիարժեք ընտանիքով էինք դիմավորում… Այս տարի զբաղվածություն պատճառով դեռ չենք պատրաստվել, նույնիսկ չենք հասցրել տոնածառը զարդարել, բայց ընտանյոք հանդերձ արագ կզարդարենք»։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW