Հայկ Պետրոսյանի նոր՝ «ՀԱՅԿական Նոր տարի» համերգ-ներկայացմանը BRAVO.am-ի անդրադարձից հետո մեր ընթերցողների աչքից չի վրիպել դերասանի եւ դերասանուհի Իննա Խոջամիրյանի ջերմ լուսանկարը:
Արդյո՞ք Հայկն ու Իննան ընկերություն են անում, որքան ժամանակ է ճանաչում են միմյանց եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք դերասանուհու հետ: «Ոչ տվյալ դեպքի, ոչ էլ անձնականիս հետ կապված որեւէ այլ հարցի կամ ասեկոսեների վերաբերյալ մեկնաբանություն տալ չեմ ցանկանում։ Եթե հարկ լինի, ինքս կխոսեմ անձնական կյանքիցս, հրապարակումներ կամ գրառումներ կանեմ։ Հիմա կարիքը չկա»,-մեզ հետ զրույցում ասել է Իննան:
Հայկ Պետրոսյանը եւ Իննա Խոջամիրյանը
Նրա խոսքով` առաջին դեպքը չէ, որ լուսանկարներից ենթադրություններ անելու հետեւանքով իրեն սիրավեպ են վերագրում.«Ինչ խոսք, նկարներում ֆիքսված պահն անձնականացնելն ու ենթադրություններ անելը հետաքրքիր հակում է։ Մեկ անգամ էլ նման դեպքի բախվել եմ. գործընկերներիցս մեկի հետ անձնական կապ էին վերագրել լուսանկարի պատճառով: Ուրախ եմ, որ այդ անգամ ասեկոսեները մամուլ չհասան»։
Իննայից հետաքրքրվել ենք նաեւ, թե որքան ժամանակ է` ճանաչում է Հայկ Պետրոսյանին.«Վաղուց եմ ճանաչում, հեռուստատեսությունից գիտեմ նրան»:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: