×


Իննա Խոջամիրյանի այցը Մոսկվա եւ նոր ֆոտոշարքը

Իննա Խոջամիրյանը վերջերս երկու օրով մեկնել էր Մոսկվա: Կարճատեւ այցի ընթացքում դերասանուհին հասցրել է ոչ միայն գործնական հարցեր քննարկել, մասնակցել Տիգրան Մանսուրյանի համերգին, այլեւ հանդիպել է բարեկամներին, լուսանկարվել Գրիգորի Լեպսի հետ:): Իննան մեզ է տրամադրել նաեւ այնտեղ իրականացրած նոր ֆոտոշարքը:

Գրիգորի Լեպսը եւ Իննա Խոջամիրյանը


«Մի քանի գործ եւ հանդիպումներ դասավորված էին 2 օրերի մեջ: Այժմ խիտ գրաֆիկով ենք աշխատում, նույնիսկ 2 օրով էլ մեկնելը կամ բացակայելը փոքր-ինչ խնդրահարույց է։ Բայց իմ անձնակազմը նեղ պահին միշտ թիկունքիս կանգնած է, մեջք ունեմ:)»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է «Էլենի օրագրի» գլխավոր հերոսուհին:

Իննա Խոջամիրյանը


Նա նշել է, որ Մոսկվայի հետ կապված գործնական ծրագրեր ունի.«Այցի ընթացքում հասցրել եմ տեղի հայ դիզայներներից մեկի հետ համագործակցել, նոր գործընկերների հետ որոշ բաներ քննարկել, բարեկամներիս տեսնել, մաեստրո Մանսուրյանի համերգին ներկա լինել։ Մանսուրյանի գրեթե բոլոր համերգներին կարող եք ինձ դահլիճում գտնել, իհարկե, բացառությամբ Բեյրութում եւ հեռավոր այլ քաղաքներում կայացած համերգների։): Առհասարակ հայությունը մանսուրյանական պիտի լինի միշտ եւ ամենուր...»:

Իննա Խոջամիրյանը եւ Տիգրան Մանսուրյանը


Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Իննայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport