Քիմ Քարդաշյանն իր կլորիկ բարեմասնությունների եւ ինքնատիպ դիմագծերի շնորհիվ գրավում է բազմաթիվ տղամարդկանց: Ռեալիթի-շոուների աստղի նման ցանկալի դառնալու համար աշխարհի տարբեր ծայրերից մի շարք կանայք դիմում են նույնիսկ ամենածայրահեղ քայլերի` ընդհուպ մինչեւ պլաստիկ վիրահատություններ:
Քիմ Քարդաշյանը
Այս օրերին արտասահմանյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Քլեր Լիսոնն է: 24-ամյա անգլուհին մեր հայրենակցուհուն նմանվելու համար ծախսել է շուրջ 30 000 դոլար: Նա մեծացրել է կուրծքը, արհեստականորեն երկարացրել է մազերը, մգեցրել է մաշկը, դիմահարդարման եւ հագուկապի հարցում եւս կրկնօրինակում է Քիմին:
Քլեր Լիսոնը
Լիսոնը հարցազրույցներից մեկում նշել է, թե նմանվելով Քարդաշյանին, ավելի ինքնավստահ է դարձել: Ի դեպ, անգլուհին նաեւ պատմել է, որ աշխատավարձը չի բավականացրել երազանքն իրականացնելու համար, իսկ նախատեսված ծախսերը հոգալու համար վարկ է վերցրել:
BRAVO.am
Աղբյուրը` huffingtonpost.com
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: